Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին համալսարանը նույնպես մասնակցեց մեծ հային նվիրված ներկայացումով:
2011թ.-ի նոյեմբերի 14 -ին ԵՊՀ մշակույթի կենտրոնում կայացավ «Եվ Այր մի` Մաշտոց անուն» ներկայացումը:
Ներկայացումը մի յուրօրինակ միախառնում է Պարույր Սեւակի «Եվ Այր մի` Մաշտոց անուն» պոեմի, Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» եւ Կորյունի «Վարք Մաշտոցի» աշխատությունների. Կերպարները ընտրվել էին ստուդիայի սաներից, սակայն հրավիրվել էին նաեւ այլ դերասաններ:
Ռեժիսոր ՝ Կ. Դավթյան,
Նկարչուհի Աննա Հարությունյան,
Կոմպոզիտոր՝ Արթուր Հակոբյան
Негізгі бет Հատված «Եվ Այր մի` Մաշտոց անուն» ներկայացումից ©YSU (Yerevan State University)
Пікірлер