Հայաստանի ազգային հավաքականը հրաշալի է մեկնարկել 2022թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլում: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն անցկացրած 3 խաղից հետո վաստակել է 9 միավոր և J խմբի միանձնյա առաջատարն է:
«Տակ-Տիկի» հինգերորդ թողարկումը նվիրված է 2-րդ տուրում կայացած Հայաստան - Իսլանդիա հանդիպմանը, որում հաղթել ենք 2-0 հաշվով: Գոլերի հեղինակներ են դարձել Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը:
Ի՞նչ տակտիկական լուծումներ էր կիրառել Կապառոսը, ի՞նչ միջամտություններ եղան մրցավեճի ընթացքում, ի՞նչ ծրագիր ուներ Իսլանդիայի հավաքականը, որո՞նք էին մրցակցի գլխավոր «զենքերը», և ի վերջո ո՞վ հաղթեց տակտիկական պայքարում:
Հաճելի դիտում:
Негізгі бет Հավաքականի սխրանքը ՏԱԿՏԻԿԱՊԵՍ գրագետ խաղի արդյունք էր․ Ինչպե՞ս հաղթեցինք Իսլանդիային
Пікірлер: 42