Շարունակում ենք մեր շրջագայությունը: Մենք կրկին Սյունիքի մարզում ենք և այսօր կներկայացնենք մարզի հնագույն պատմություն ունեցող մի հուշարձան: Երբ դուրս եկանք Սիսիանից որոշեցինք կրկին գնալ Քարահունջ, Զորաց քարեր, քանզի գիշերն իհարկե ուներ իր հմայքը, սակայն ցերեկով կարելի էր ավելի մոտիկից ուսումնասիրել այն:Քարահունջը նախապատմական մեգալիթյան կառույց է, «Զորաց քարեր բնակատեղի » անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք: Այն գտնվում է Երևանից 200 կմ հարավ՝ ծովի մակարդակից 1770 մ բարձրություն ունեցող սարահարթում և զբաղեցնում է 7 հեկտար տարածք Որոտան գետի Դարբ վտակի ձորի ձախ ափին: Այստեղ է գտնվում ականավոր ակադեմիկոս,ֆիզիկոս Պարիս Հերունու հայտնաբերած Քարահունջի աստղադիտարանը:
Հեղինակ,ռեժիսոր և օպերատոր՝Կարեն Քոչարյան, երաժշտությունը՝Յուրի Հարությունյանի և Մարտին Վարդազարյանի, մոնտաժը՝Կարեն Քոչարյանի: Շնորհակալություն Արտակ և Մարիա Չիբուխչյաններին աջակցության համար:
Տևողությունը՝ 10 րոպե
© 2022 Karen Kocharyan
© 2022 K.R.K. production
#Navasard #Sisian #Syunik #Hayastan #Iran #SedrakMamulyan #MekhakApresyan #Artak Chibukhchyan #KarenKocharyan #HaykNahapet #Zoracqarer #Carahunge
Негізгі бет ՀԱՅԱՍՏԱՆ.ԹԱՆԳԱՐԱՆ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ «ՔԱՐԱՀՈՒՆՋ. ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ»
Пікірлер