Շահէ Արշակի Աճեմեան
Ծնած է Յունիս 26, 1962-ին Լիբանան Պէյրութի Հայաշէն շրջանին մէջ: Փոքր տարիքին կը յաճախէ Հայ Կաթողիկեներու Մխիթարեան ու ապա Թորգոմեան եւ Լոյսի վարժարանները: 12 տարեկանին կ'անդամակցի Հ.Յ.Դ. Լիբանանի "Սեբաստացի Մուրատ" պատանեկան միութեան ու ապա կ'անցնի Հ.Յ.Դ. Լիբանանի երիտասարդաց "Հայաստան" մասնաճիւղի շարքերը:
Լիբանանի քաղաքացիական պատերազմի հետեւանքով, փոքր տարիքին արդէն իսկ վարժ զէնքի, Շահէ խիզախօրէն կ'անցնի Հայկական թաղամասերու ապահովութեան հսկողութեան դիրքերուն վրայ:
1980-ին կը տեղափոխուի Ամերիկայի միացեալ նահանգներ սակայն չի ընտելանալով միջավայրին, մի քանի ամիս չ'անցած, ետ կը վերադառնայ Լիբանան սակայն այս անգամ անախոռժ դէպքի մը պատճառով եւ ընկերներու խրախուսանքով , ետ կը վերադառնայ Ամերիկա եւ կը հաստատուի Փասատինա քաղաքը , 1990 թուականին, կը տեղափոխուի Ֆրեզնօ ուր եւ իր մտերիմ ընկերոջ՝ Կարօ Քահքէճեանի հետ ''Սպիտակ Արչ'', 1992-ին կը որոշեն իրենց մասնակցութիւնը բերել Արցախեան ազատամարտին եւ միասին կը հիմնեն "Խաչակիրներ" ջոկատը որը կը վաւերացուի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պաշտպանության Կոմիտեի" կողմէ որպէս Արցախի յատուկ ուժեր:
Ջոկատը մեծամասնութեամբ կը բաղկանար Սասունցիներու թոռներէ եւ Կարօ Քահքէճեանի հրամանատարութեան ներքոյ՝ ջոկատի կնքահայրը կը դառնայ Պարգեւ սրբազանը իսկ աւագ եղբայրը՝ գնդապետ Արթուր Ալեքսանեան "Ամարասի Արթուր":
Շահէ եւ Կարօ, չի խնայելով իրենց անձնական քսակները, մեծածախս գումարներ կը յատկացնեն ապահովելու դեղօրայք եւ ամենակարեւորը՝ զինուորական պիտոյքներ եւ կ'ուղղարկեն Արցախ:
Շահէն 1999 թուականին վերջնականապէս կը հաստատուի Հայրենիք:
Շահէ, Արցախի նախագահին կողնէ կը պարգեւատրուի "Արիութիւն" , ՀՀ նախագահին կողնէ "Մարտական ծառայության" + "Մայրական երախտագիտութիւն" եւ "Երկրապահ Կամաւորական" "Զինվորի Պաշտպան" շքանշաններով ,Ան մինջեւ օրս կ'ապրի Հայրենիք :
Негізгі бет Հայերի ու Հայաստանի մասին...
Пікірлер