Հայր Մեր։ Ինչու՞ ենք ասում "եկեսցե արքայություն քո։" - Ո՞նց ա գնում երեխեք ջան։ Ստացվում է՞ գոնե մի հոգու Հայր Մեր աղոթքը սովորեցնել։ Երեխեք ինչքան ավելի ջանք անենք այս հոգևոր գործի համար, այնքան ավելի շատ մարդիկ մի գուցե իրենց սրտերը դարձնեն Քրիստոսին ու ավելի շուտ բացվեն հույսի դռները հայ մարդու համար։
Ահա Հայր Մեր Տերունական աղոթքի մեկնաբանությունների մի քանի օգտակար աղբյուրներ։ Խնդրում եմ լսեք ու կարդացեք, և կոմենտներում գրեք մի բան որ սովորեցիք այստեղից։ Ձեր կոմենտը կարդացողի համար էլ օգտակար կլինի։
1․ Մեր Տեր Հուսիկ Քահանա Սարգսյանը Յութուբում պատրաստել է Հայր Մեր աղոթքի մանրամասն մեկնաբանության մի ամբողջ շարք, որը կարող էք դիտել այստեղ • ՀԱՅՐ ՄԵՐԻ մեկնություն
2․ Շավիղ կայքում կա ամբողջ Մաթևոսի Ավետարանի մեկնությունը։ Ահա 6րդ գլխի էջը, ուր Տեր Հիսուսը սովորեցնում է Հայր Մեր աղոթքը։ Սեղմեք ցանկացած պարբերության վրա ու կտեսնեք թէ այն ինչպես են մեկնաբանել Հայ Առաքելական Եկեղեցու մի քանի տարբեր հայրեր։ shavigh.am/2019/09/11/գլուխ-6...
3․ Նաև կարդացեք Օպտինա վանքի կայքում այս հրաշալի ռեսուրսը։ Այս էջում եկեղեցու տարբեր հայրերի կողմից Հայ Մեր-ի երկրորդ խոսքի մեկնությունն է։ bible.optina.ru/new:mf:06:10
-
Խնդրում եմ կարդացեք այս աղբյուրները, ու եթե մի նոր բան սովորեք, կամ մի բան ձեր սրտին դպնի, դուք էլ գրեք կոմենտներում, որպեսզի այլ մարդիկ էլ տեսնեն ու իրենք էլ լցվեն իմացությամբ։ Երբ այս աղբյուրներից մի բան մեջբերեք, խնդրում եմ, գրեք թէ եկեղեցու հայրերից ով է ասել։ Աստված օրհնի բոլորիս ու օգնի մեր ազգին Դարձի գալ դեպի Քրիստոս և Ապաշխարել։
Негізгі бет Հայր Մեր։ Ինչու՞ ենք ասում "եկեսցե արքայություն քո"
Пікірлер: 63