Հիպնոսի նոր հնարավորությունները Նկարագրություն | Նայիր աչքերիս մեջ 12
#Հիպնոս ի ազդեցության և կիրառման մասին լսել ենք անհիշելի ժամանակներից, սակայն այսօր ներազդման այս ձևը նոր մեթոդներ է մշակել՝ դառնալով մարդուն #մանիպուլացնելու լրջագույն գործիք:
#Հիպնոտիկ տեխնիկայի կիրառումը կարող է օգնել մարդուն հաղթահարել բազմաթիվ բարդույթներ և վախեր, կարող է դրդել որոշակի քայլերի, կարող է փախել մտքի ընթացք: Միևնույն ժամանակ, դա անել անհնարին կլինի, եթե թելադրվող վարքագիծը հակասական է տվյալ մարդու արժեհամակարգի, մտածելակերպի կամ տեսակի հետ,- այսպիսինն է հոգեբան Հրաչյա Հովհաննիսյանի կարծիքը հիպնոտեխնիկայի մասին, որին նա տիրապետում է և օգտագործում իր պրակտիկայում:
Հիպնոտեխնիկան շատ հաճախ օգտագործվում է քարոզարշավների և գովազդների պարագայում՝ ազդելով մարդու մտքի ընթացքի վրա:
Արդյոք հնարավո՞ր է զերծ մնալ ներազդումից՝ պարզվում է, որ ոչ՝ այլ հարց է ներազդման ուժգնությունը, արդյունավետությունն ու տևողությունը:
Հիպնոտեխնիկան կարող է մեծ ծառայություն մատուցել մարդու առողջացման հարցում, բայց և լուրջ վնաս հասցնել, եթե հայտնվի չարագործի ձեռքերում:
______________________________________________
Նախագիծը հանդիսանում է ©ՍՊԸ 2023 «Pickcell studio»-ի սեփականությունը:
Էլ. հասցե- papyanamalia@gmail.com
Հեռ.+374 93 900922
Նախագիծը համագործակցում է SPIN ideas agency ընկերության հետ:
Էլ.հասցե- info@spinideas.am
Հեռ. +374 44 828844
Негізгі бет Հիպնոսի նոր հնարավորությունները | Նայիր աչքերիս մեջ 12
Пікірлер: 14