Փորձագետներն անդրադարձել են հարցին, թե արդյոք «թունելի վերջում լույս է երևում»։
Ուկրաինայում պատերազմը մոտենում է երրորդ տարվան, ու թեև այսօր խաղաղությունը անիրատեսական է թվում, սակայն կրակի դադարեցման որոնումները շարունակվում են, ինչը բնական է՝ վաղ թե ուշ բոլոր պատերազմներն ավարտվում են։
Շվեյցարիայում նախապատրաստական աշխատանքներ են խաղաղության համաշխարհային գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Հայտնի է դարձել, որ այդ աշխատանքներին մասնակցում են նաև Չինաստանի ներկայացուցիչները, ինչը փորձագետներին որոշակի լավատեսություն է ներշնչել։
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ քննարկել է գագաթնաժողովի հեռանկարները և «Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությունը վերականգնելու անհրաժեշտությունը»։ Կուլեբայի, խոսքով, կողմերը պայմանավորվել են բոլոր մակարդակներում շփումները պահպանելու և երկխոսությունը շարունակելու մասին։
putin xaxaxutyn paterazm
«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
www.amerikayid...
/ amerikayidzayn
/ amerikayidzayn
t.me/Amerikayi...
/ amerikayidzayn
Негізгі бет Հնարավո՞ր է խաղաղություն Պուտինի օրոք
Пікірлер: 9