1. Եթե կուզես Տերը տեսնել, Իր քաղցր ձայնը ունկնդրել, Եթե խրատ կուզես առնել, Կամ քո վերքերը դարմանել։ 2. Թե իմաստուն կուզես ըլլալ, Կամ երկնքեն շնորհք ստանալ, Կամ Հոր օրհնությունն ունենալ, Կամ թե Տիրոջ կամքը գիտնալ։ 3. Եթե կուզես ճամփան գտնել, Երջանկության վայրը մտնել, Պետք է քեզի արթուն կենալ Եվ Ավետարանը կարդալ։
Пікірлер: 10