Հայաստանի ազգային գրադարանը հյուրընկալել էր Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի մի ամբողջ աստղաբույլի։ Առիթը անվանի ռեժիսոր-բեմադրիչ, դերասան, Երևանի դրամատիկական թատրոնի հիմնադիր Հրաչյա Ղափլանյանի հոբելյանն էր։
🎭«Հրաչյա Ղափլանյանը Դրամատիկական թատրոնի հիմքում այնպիսի քար է դրել, որի վրա սխալ բան կառուցելը հնարավոր չի, կփլվի»,- շեշտեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը՝ Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ գրադարանի կազմակերպած միջոցառմանը։
Իրենց թանկ հուշերը պատմեցին Դրամատիկականի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, դերասաններ Էվելինա Շահիրյանը և Ռոբերտ Հարությունյանը։ Թատրոնի տնօրեն Արտաշես Մխիթարյանը նշեց, որ սիրով կընդլայնեն թատրոն-գրադարան կապը համատեղ միջոցառումներով և ներկայացումների հրավերներով։
Негізгі бет Հրաչյա Ղափլանյան-100. Դրամատիկական թատրոնի աստղաբույլը՝ ՀԱԳ-ում
Пікірлер