1917 թ. Փետրվարյան հեղափոխությունից և ցարիզմի տապալումից հետո Բաքուն դարձավ տարբեր քաղաքական և էթնիկ խմբերի միջև պայքարի ասպարեզ։ Քաղաքում ակտիվ էին մի քանի քաղաքական ուժեր՝ բոլշևիկները, մուսուլմանական և հայկական, մասնավորապես՝ Դաշնակցական, կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև բրիտանական և թուրքական ուժեր, որոնք շահագրգռված էին տարածաշրջանի ռազմավարական վերահսկողությամբ՝ նավթային հարստության պատճառով։
Այս ժամանակաշրջանի կարևորագույն դրվագներից էր 1918 թ․ Բաքվի կոմունայի ձևավորումը, երբ բոլշևիկները՝ Ստեփան Շաումյանի գլխավորությամբ, Բաքվում գրավեցին իշխանությունը՝ հայկական և այլ ձախ ուժերի աջակցությամբ։ Սակայն ներքին դիմադրության և թուրքական զորքերի առաջխաղացման պատճառով կոմունան երկար կյանք չունեցավ։ 1918 թ․ սեպտեմբերին կոմունայի անկումից հետո թուրքական և մահմեդական ուժերը վերահսկողության տակ առան քաղաքը: Սա ուղեկցվեց հաշվեհարդարներով և հայ բնակչության սպանություններով, ինչը հայտնի է որպես Բաքվի ջարդեր։
Թեմայի շուրջ պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը զրուցել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսսոր Վահան Մելիքյանի հետ:
Негізгі бет Ինչպե՞ս հայերը կորցրեցին Բաքուն. # 26. Վահան Մելիքյան. Մաքուր Պատմություն
Пікірлер