Ինչո՞ւ տեղի ունեցան սեպտեմբերյան ռազմական գործողությունները։ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ունի հստակ պատասխան․ «Դա տեղի ունեցավ, քանի որ ագրեսորը նախկինում դատապարտված չէր»։
Նա ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ ադրբեջանական պատվիրակության նախագահ Սամադ Սեիդովն իրենից հետո ելույթ է ունենալու նախկին ոճով․
«Ամենայն հավանականությամբ, նա պատրաստվում է դիմել ադրբեջանական հին բարի ժխտողական ավանդույթին՝ ասելով, որ ադրբեջանական ագրեսիան պարզապես չի եղել։ Նա պատրաստվում է ասել ԵԽԽՎ զեկուցող պարոն Փոլ Գավանին, տիկին Բորիանա Աբերգին և մյուս բանախոսներին, որ նրանք սխալվում են: Որ ներխուժում հայկական տարածք չկա»։
Հայկական պատվիրակության ղեկավարն անդրադարձավ մի չկայացած հանդիպման։
ԵԽԽՎ նախագահ պարոն Թինի Քոքսը հրավիրել է իրեն և Սամադ Սեիդովին հանդիպելու Փարիզում, Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի շրջանակներում։ Այս հանդիպումը պետք է կայանար սեպտեմբերի 15-ին։
«Ինչո՞ւ դա տեղի չունեցավ։ Պարզապես այն պատճառով, որ այս հանդիպումից երկու օր առաջ իմ երկիրը ենթարկվել է Ադրբեջանի հարձակմանը, և ես չեմ գնացել Փարիզ», -հայտնեց նա։
Ընդհանրապես, ըստ Ռուբինյանի, անհնար է խոսել խաղաղության մասին, երբ կրակում են քեզ վրա, երբ գրավում են քո տարածքը։
Իր ելույթի վերջում նա դիմեց ԵԽԽՎ գործընկերներին, որոնք լռում են, երբ խոսքը հասնում է ԼՂ հակամարտությանը։
Ես հականում եմ ձեզ, բայց այս դեպքում իրավիճակն այլ է,- ասաց հայ պատգամավորն ու շարունեց․
«Ավտորիտար իշխանությունը հարձակվում է իր դեմոկրատ հարևանի վրա և օկուպացնում է նրա տարածքը, դա պետք է դատապարտվի, և ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ հեռանան հայկական տարածքից, իսկ հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն»։
Негізгі бет Ինչպես խոսել խաղաղության մասին, երբ քեզ սպանում են, քո տարածք ներխուժում․ Ռուբեն Ռուբինյան
Пікірлер: 150