Ծննդատուն գնալը թերևս ամենահաճելի, ամենասպասված, ամենահուզիչ և, ինչու ոչ, ամենավախենալու պահերից է հղիների համար։ Կյանքի այս կարևոր փուլում շատ հաճելի և կարևոր քայլ է ծննդատան պայուսակը հավաքելը․ ինչ վերցնել մեզ համար, ինչ վերցնել բալիկի համար, ինչ է անհրաժեշտ նորածնի կյանքի առաջին օրերին, ինչ է պետք նորաթուխ մայրիկին․․․
Տեսանյութում պատմում ենք, թե ինչ ենք վերցրել մեզ հետ մենք՝ ծննդատուն գնալիս։ Նաև կնշեմ՝ ինչն էր անհրաժեշտ, ինչը՝ ոչ։
Սիրելի աղջիկներ, սկսեք հավաքել պայուսակը հղիության 32-34 շաբաթներում, որպեսզի ունենաք բավական ժամանակ գնումներ անելու և դասավորելու։ Ես հագուստըլվացել էի 90աստիճանով և արդուկել։
Պատմեք մեզ, թե Դուք ինչ եք վերցրել Ձեզ հետ, ինչ եք պատրաստվում վերցնել։ Ինչն էր հեշտ կամ դժվար գտնել շուկայում։ Ինչն էր հատկապես հաճելի դասավորել պայուսակում․․․
Սիրով կսպասեմ Ձեր մեկնաբանություններին։
Негізгі бет Ինչ տանել ծննդատուն/ծննդատան պայուսակ/ անհրաժեշտ իրեր ծննդատուն գնալիս
Пікірлер: 15