Հրեա ցեղասպանագետ, Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Իսրայել Չարնին նշում է. «Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումները բոլոր ժամանակներում ունեցել են դիտավորություն՝ ազատվել այդ տարածքի բնիկ ժողովրդից: Բնիկ ժողովուրդը հայերն են, որոնց դեմ ագրեսիան իրագործել է Ադրբեջանը, որը ներկայացնում է թուրքական աշխարհը, հետևաբար՝ ամբողջությամբ հիմնավոր և ճշգրիտ կլինի, եթե մենք կատարվածն անվանենք Հայոց ցեղասպանության շարունակություն:
Արյունահեղություն և կոտորած չեղավ, բայց դա չի նշանակում որ եղածը պակաս ողբերգական կամ պակաս սարսափելի էր: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ տեղահանված հայերի ապրումները ծանոթ են այն միլիոնավոր հայերին, որոնք հիմա սփռված են աշխարհով մեկ և որոնց ընտանիքները վերապրել են ցեղասպանությունը: Ադրբեջանը հստակորեն իրագործել է այդ տեղահանությունը և Թուրքիան հստակորեն աջակցել է իրագործմանը: Այդ երկուսը գործել են միասին»:
Негізгі бет Իսրայել Չարնի. Խորպես ամաչում եմ, որ ԼՂ-ում հայերի դեմ նաև իսրայելական անօդաչուներ էին կիրառում
Пікірлер: 28