Երեկ՝ փետրվարի 11-ին, իսկական տոն էր Քարվաճառի (Քելբաջարի) տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված զորամասը հայտնի է Օմարի արծիվներ անունով և այդ զորամասը մեծ թվով հերոսներ է տվել՝ թե արցախյան և թե քառօրյա պատերազմի տարիներին: Զորամասի շարահրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև ԱՊՀ տարածքներից Օմարի արծիվներին էին այցելել նրանց հարազատները, ընկերներն ու բարեկամները և պատճառը՝ մեծ թվով նորակոչիկների զինվորական երդման արարողությունն էր:
Մանրամասները` shamshyan.com/hy/article/2017/...
Негізгі бет Քարվաճառի (Քելբաջարի) զորամասում նորակոչիկները երդվեցին՝ իրենք անառիկ են պահելու սահմանը
Пікірлер