1. Քայլում էի տխուր անապատի մեջ,
Ծարավն էր տանջում անվերջ ու անվերջ,
Ձեռքերս պարզած, անուժ ու լացով
Խնդրեցի. Աստված, կյանք տուր Քո ջրով։
Աղբյուր բացվեց, ջուրը խմեցի,
Կյանք ստացա, աչքերս բացվեցին,
Տեսա Հիսուսին՝ ժպիտը դեմքին,
Կորած գառն էր տանում Իր ուսին։
2. Ձեռքիցս բռնած` անապատն անցանք,
Ներեց Հիսուսս չարություն, հանցանք:
Արցունքն աչքերիս, ոտքերին փարված`
Գոչեցի լացով՝ Հիսուս, իմ Աստված։
3. Հիսուսն էր գնում, ես էլ՝ ետևից,
Նա ինձ փրկել էր չոր անապատից,
Գնում էի Նրա լույս ճանապարհով
Ու ինձ զգում էի հարուստ, ապահով։
4. Ու խոսեց Տերս. Ես եմ լույս-կյանքը,
Ճշմարտությունն ու ճանապարհը։
Խաղաղություն Ես գառներիս կտամ,
Շատ շուտով նրանց ետևից կգամ։
Негізгі бет Քայլում էի տխուր, անապատի մեջ... (Վիկտորիա Հովհաննիսյան)
Пікірлер