Տարածաշրջանում վիճակը ծայրահեղ լարված է, մեր հարևան Իրանին ամեն գնով փորձում են ներքաշել պատերազմի մեջ, դրանից հետո տարածաշրջանը պայթեցնելու համար:
ՔՊ-ական իշխանությունը Հայաստանը դրել է թուրք-ադրբեջանական զոհասեղանին, իսկ ներքին սպառման համար շրջանառության մեջ է դրել «իրական անկախություն» նվաճելու թեզը:
Իշխող խմբակն ամեն ինչ արել է մեզ անպաշտպան թողնելու, դաշնակիցներին մեզնից վանելու, պետական համակարգը քայքայելու համար։
Այս իրավիճակում, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը աշխարհի տարբեր մայրաքաղաքներում անդարդ հեծանիվ է քշում, մեր հասարակության մի մեծագույն հատված շարունակում է հայտարարել, որ «չի զբաղվում քաղաքականությամբ» ու, նաև, «չի հավատում» նրանց, ովքեր դուրս են եկել հրապարակ, պետականությունը փրկելու նպատակով, կրկնելով «բոլորը նույնն են» անմիտ թեզը։
Ի՞նչ կարելի է անել այս իրավիճակում. հարցը քննարկելու համար մեր հյուրն է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
#երկիրմեդիա #ժամանակներբարքեր
Негізгі бет Կա՞ տագնապ հասարակության մեջ. Ժամանակներ, բարքեր
Пікірлер