#Premiere 🤍 Ագահորեն լսում էի Ավետին՝ նրա «Կամուրջներով» անցնելիս, լսում էի նոր հույզեր, տեսնում էի նոր ապրումներն ու նորից ճանաչում նրան: Ստեղծագործ մարդը շատ է փխրուն, մեր բոլորի անկոտրում դիմակների տակ նուրբ հոգիներն են ծպտված, որոնց ստեղծագործական ազատությունը հենց ինքը՝ Կյանքն է: Ավետը, իր երջանկության, թե ողբի մեջ՝ ստեղծագործ, անընդհատ պրպտող ու միշտ ՄԱՐԴՈՒՆ մարդու մեջ գտնող)))) Նրան կամ սիրում են կամ էլ... ՇԱՏ ՍԻՐՈՒՄ)))) .... ի վերջո մենք սովորել ենք ԾԻԾԱՂԵԼ՝ մեր արցունքների միջով, մեղմել ուրիշների վիշտը ու ներել.... մեզ վնասողներին: ...ապրած ցավերի վրա մեր ԿՅԱՆՔԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐՆ ԵՆ: ԲՈԼՈՐԻՍ: Մի այրեք դրանք անվերադարձ... Հենց հիմա իմ Յութուբյան ալիքում @avetbarseghyan - ի կյանքի վավերագրությունն ենք Կամրջել՝ իր Լուսե երջանկության հետ միասին)💜 Հաջողություն մաղթենք ու չմոռանանք ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ իմ յութուբյան էջին, նայել «Կամուրջները», ակտիվ քոմենթել ու առաջարկել հետաքրքրիր թեմաներ կամ հյուրերի))) Բարի դիտում բոլորիս 🤍
@shushanikhovhannisyan6662
Жыл бұрын
Նազենի ջան բարև Ձեզ։ Հիացած եմ Ձեր գրագետ հաղորդումներով։ Ձեզ մեծ հաջողություններ եմ ցանկանում։ և շատ եմ տխրում, որ տեսնում եմ ինչքան քիչ մարդիկ են բաժանորդագրվում խելացի, գրագետ, հրաշք Նազենիյիս😘💋💕💕💕💕💕💕
@siranushharutyunyan8979
Жыл бұрын
nayum ev lsum em ,AVETI mej inchqan xore cav u karot ka ir mecn usuchci ev @nkeroj handep;aranc arcunqneri nael chi linum;;apres NAZENI jan;nman barcr vorakov haxordum matucelu hamar
@nairaelchyan3809
Жыл бұрын
❤❤❤
@lillianavictoria
Жыл бұрын
Ասեք Ավետ Բարսեղյանին իսկական հայրենասերները 11 երեխա են ունենում ինչպես Հովհաննես Շիրազը 🎉🎉🎉❤❤❤
@annayepremyan4560
Жыл бұрын
Ժանր ժժժ
@arminesargsyan9649
Жыл бұрын
Նազենի ջան քեզանից պիտի անպայման շարունակվի սերունդ պիտի ունենաս ու մայրանաս անշուշտ Աստված քեզ օրհնի❤️❤️❤️
@ana6148
Жыл бұрын
Ayo❤❤❤❤
@alisaalexanyan7566
Жыл бұрын
Միանշանակ համամիտ եմ ձեզ հետ հարգելի Արմինե.
@goharavetisyan8633
Жыл бұрын
100%
@naravagyan7269
Жыл бұрын
Համամիտ եմ
@NazeniHovhannisyanOfficial
Жыл бұрын
Էհհ... Աստված առաջ!🤍🙏🏻
@y.m7199
Жыл бұрын
Ինչ լավն եք ՝կիրթ,խելացի, հայեցի ...Ապրեք երկար ու երջանիկ ։ Մեր Ավետն ունի ընտանիք ,թող Աստված պահի 🙏💙 Նազենի ջան , աղջիկս ,դու էլ անպայման պիտի խելացի բալիկներ ունենաս , պիտի զգաս մայրական բերկրանքը ։Մեզ խելացի ,հայի մաքուր գենը կրող սերունդ է պետք ։Մի ուշացնի ...
@NazeniHovhannisyanOfficial
Жыл бұрын
Շնորհակալ եմ ի սրտե՜
@marinebaghramyan6132
Жыл бұрын
Իրոք հանրայինը դուք եք♥️ Երկու գրագետ և շաատ խորը մարդիկ,ովքեր միմյանց չեն հոշոտել փառքի ճանապարհին,մեր շատ աստղերի նման և դա միայն այն պատճառով,որ պարունակում են մարդկայինն ու բարին♥️ Դուք սեր եք❤️❤️❤️
@melinetadevosyan8385
Жыл бұрын
Էսօր չորրորդ անգամ նայեցի։ Ապրեցի, կարոտեցի, սիրեցի, ժպտացի ու քրքջալով ծիծաղեցի, հուզվեցի ու հեկեկալով լացեցի, սովորեցի ,գնահատեցի , ամաչեցի ու էլ չգիտեմ ինչ զգացի այս երկու օրերի ընթացքում։ Միայն մեր սերունդը կհասկանա ինչ կար էս զրույցի մեջ։ ՆազենիԱվետ կամ ԱվետՆազենի ասելիս այ սենց ես հասկանում ։Սիրում եմ երկուսին էլ անսահման ❤👏👏👏
@anushgrigoryan8784
Жыл бұрын
Հայաստանից հեռու եմ ապրում, և ամեն անգամ ձեր հաղորդումները դիտելիս մտքով և հոգով տեղափոխվում եմ Հայաստան։ Շնորհակալ եմ ձեզ, ձեր տված մաքուր սիրո համար 🤍
@lusinekerobyan4662
Жыл бұрын
Es nmanapes❤💙🧡
@arpinearmenia
Жыл бұрын
Esel☺
@emi931
Жыл бұрын
Նազենի Հովհաննիսյանը ձեզ հարգում եմ շատ,բայց հաղորդումը շատ էք քաղաքականացրել ,,տհաճ է լսել
@mariamsimonyan8773
11 ай бұрын
Խելացի կարծիք ու աշխարհահայացք ունեցող եւ անկեղծորեն մտահոգված անձանց ապրումներն են ներկայիս ու շատ ակտուալ կյանքի մեր իրականության համար. Կարծում եմ բոլորը պետք է լսեն ու փորձեն հասկանալ
@anahitmargaryan6353
Жыл бұрын
Հիացած եմ Ձեր մարդ տեսակով, բրավո՜👏 Ավետ Բարսեղյանը մերօրյա հանճարներց է, ում անվերջ կարելի է լսել... Վարպետ ջան, շատ կուզեմ ձեր ստեղծագործությունները տպագրված տեսնել, Ձեր ամեն բառի ու գրածի մեջ կյանք կա, ապրեցնող մի ուրիշ աշխարհ ու իմաստ կա...
@syuzisahakyan3892
Жыл бұрын
Խոսքեր չկան😊գերագույն հաճույք ստացա։Շնորհակալ եմ սիրելի Նազենի և Ավետ ջաներ🙏🏻
@elyapoghosyan6311
Жыл бұрын
Կան արվեստագետներ,ովքեր Երևանի գույնն են, հոտն ու համը։ Ավե՜տ, ֊ը առ այսօր հուզում է և հոգին տակնուվրա անում։ Շատ տպավորիչ կամուրջ էր։🤍
@SamsungS-or1on
Жыл бұрын
Նազենի և Ավետ, Ձեզ անընդհատ կարելի է լսել ,լսել ու հաճույք ստանալ։
@gayanebuniatyan1383
Жыл бұрын
Երկու շատ տաղանդավոր, շատ սիրված, իրենց գործի գիտակ ու անթերի կատարող երիտասարդներ,որոնք միշտ հիացրել են իրենց ներկայությամբ և ելույթներով։ Միշտ մեծ սիրով եմ նայում ձեր մասնակցությամբ ցսնկացած հաղորդում ։
@lilitvardanyan5141
Жыл бұрын
Երկու տաղանդավոր ու գրագետ մարդիկ🙏♥️
@НараКочарян-х4х
Жыл бұрын
Հա էլի
@animkrtchyan8390
Жыл бұрын
Դուք երկար ապրեք, հիմա իսկական հայի գենը ձեզ մեջ է ❤❤❤
@lusineasoyan7856
Жыл бұрын
Այո շատ ճիշտ եք.թե չէ հիմա շատերն Ամերիկայից են հայրենիք ը սիրում միայն խոսքով
@goyapetro4866
Жыл бұрын
քանի կոպեկ արժե ձեր երջանկությունը , եթե շուտով անհայրենիք ցիգան եք դառնալու
@arpygabriel9487
Жыл бұрын
ԴՈՒՔ ՍԵՐ ԵՔ: Ինչքան լսես, կլսվի, ինչքան նայես, կնայվի… Դուք անգերազանցելի եք, շա~տ սիրուն, ու ձեր ներսի գեղեցկությունը արտացոլվում է ձեր արտաքին տեսքի վրա❤ Ես Ձեզ սիրում եմ, երջանիկ եմ, որ Ձեր ժամանակակիցն եմ: Դուք մի՛շտ եք մնալու, ու մի՛շտ սպասված: Էնքա՜ն դրական եք, լույս եք տալիս ու լիցքավորում, ու դրանով տարբերվում, մնում եզակի ❤️ Ես, որ բախտ ունենամ ձեզ տեսնել փողոցում, հաստատ ոգեւորված կբղավեմ ու կգամ Ձեզ գրկելու՜։ ❤❤❤
@jessymilosi7134
Жыл бұрын
zombi tshvar
@emmaaloyan257
Жыл бұрын
Ваша беседа- просто обволакивает и ласкает слух! Его величие в грамотности и культуре общения, даже ваши вопросы, отобраны с большим уважением и любовью! Одним словом, давно не было, так светло и душевно в этом , не спокойном мире. Огромное спасибо, за этот проект❤
@АрменушФрангулян
Жыл бұрын
Шат.лавн.ек.❤браво
@goharavetyan5260
Жыл бұрын
Սիրելի Նազենի,Ավետ,նախանձում եմ ինքս ինձ,որ ապրում եմ նույն ժամանակաշրջանում,որում դուք եք։Հաճախ հիշեցրեք,որ հայ ենք,անգամ մեր մարդ լինելը հիշեցրեք ՝ ձեր գոյությամբ,այլապես կկորչենք ոտքի տակ...Մեծագույն բավարարվածություն ստացա,ինձ թվաց լրիվ այլ իրականության մեջ եմ ապրում 2ժամ 6 րոպե։Շնորհակալություն։
@lianadavtyan8707
Жыл бұрын
Դուք մեր ազգի մեծագույն արժեքներն եք... Ուզում եմ, որ դրա մասին իմանաք կենդանության օրոք և, չնայած մեր այսօրվա մռայլ և ոչ խոստումնալից ներկայի, պիտի շարունակեք ձեր խորիմաստ ստեղծագործություններով ապրելու ուժ տալ... Ապրեք և վերածնվեք նույն որակով❤❤
@ЛилитАлексанян-в7щ
Жыл бұрын
Две очень талантливые люди, которые могут сделать все для будущего нашей страны, надо ценить таких людей и благотворить❤
@НеляИванова-л2ю
Жыл бұрын
Талантливые да остальное нет
@arusyakstepanyan7234
Жыл бұрын
Խելացի,տաղանդաշատ,արտաքին հմայք և գեղեցկության տեր երկու հավատարիմ ընկերներ, ովքեր զարդարում են մեր Հայաստան աշխարհը։
@annavardanyan7268
Жыл бұрын
Շատ ԻՄԱՍՏՆԱՑԱԾ եք,սիրելի Նազենի... սա լավ ձևաչափ է նաև Ձեզ ճանաչելու.... Ավետը խորը մարդ է,ինքը ԽՈՍՔԻ մարդ է,բայց միևնույն է իր հոգին Խոսքերով չէ,որ պետք է կարդալ,իր հոգին ասելիք ունի,որը ԴԵՌ ......կասվի,իրեն ինտուիտիվ պետք է հասկանալ,ինչ-որ շաաաատ-շատ ասելիք ունի,որը չի կարողանում ասել...... Մի անգամ պատահաբար Էմմիի հետ զրույցը լսեցի,ձևը գերակշռում էր բովանդակությանը,այս ինտերվյուն ավելի հասուն էր,ավելի ինքմաբավ էիք,ավելի Ազնիվ...
@alinahakobjan7945
Жыл бұрын
Իմ նուրբ ,բարի ու գրագետ Նազենի ջան ինչքան գեղեցիկ լավ հաղորդում է կամուրջները հիանում եմ քո տեսակով ,որ այդքան լավ հարաբերություն ունես բոլորի հետ և կարծես դու այն միակ օղակն ես որ բոլորին միացնում ու համախբում ես։, Քո բոլոր հաղորդումները գերագույն հաճույքով դիտում ու բավականություն եմ ստանում ։Նազենի ջան ես 30_տարի է որ Հայաստանից դուրս եմ ապրում , որ գամ ինչպես կարող եմ քեզ տեսնել
@lilitsargsyan848
Жыл бұрын
Ուզում եմ խնդրել, որ Ավետի բանաստեղծությունները անպայման տպագրվեն։ Ես անհամբեր սպասում եմ իր ժողովածուի լույս տեսնելուն🤍
@ruzanzaqaryan5928
10 ай бұрын
Այսքան մեծ բավականություն, այսքան խելացի ու հոգին լցնող միայն դուք կարող եք լինել❤❤❤ Եթե կարելի է արեք մի երեկո և կարդացեք 2 ով մեզ համար😍😍 Ավետի գործերը լսելիս հանդարտվում ես, իսկ Նազենի քո ձայնով` այն ուղղակի անբացատրելի է❤❤❤
@davitavyan4958
8 ай бұрын
Դուք մեծություն եք։ Հաճելի է Ձեզ լսելը, քանզի դուք գույն ու երանգ եք տալիս մեր կյանքին։
@y.m7199
Жыл бұрын
Իսկական ,մաքուր ու անդավաճան ընկերությունն այ այսպիսին է լինում..Ապրե՛ք❤️❤️
@Ann2583-ad
Жыл бұрын
Հարգելի Ավետ խնդրում եմ հրապարակեք Ձեր բանաստեղծությունների ժողովածուն,խմբագրեք եւ հանեք վաճառքի,գոնե վաճառքի,քանի որ վստահ եմ այս կառավարությունը դժվար թողնի դպրոցներում ժամանակակից գրականության մեջ ընդգրկվեք։❤️👏
@sonagevorgyan4522
Жыл бұрын
Մեկ շնչով դիտեցի,լացեցի,ծիծաղեցի…Երկար ապրիր ❤🙏մեր օրերի Մեծ բանաստեղծ։Մեզանում ձեր նմանները պակասում են։
@haykuhibznuni5038
Жыл бұрын
❤ Ես պահանջում եմ Ավետ Բարսեղյանի խելահեղ ստեղծագործությունների գիրք տարբերակը Նազենի ջան, Ես միշտ Կամրջում եմ Ձեր հետ… Շնորհակալություն Ձեզ որ կաք 🙏🏻👏🏻
@raffikarakhanov9589
11 ай бұрын
Նազենի՛ ջան, ես էլ ագահորեն լսում էի ձեր զրույցը, ուրախ եմ, որ էս արժեզրկման ու բարոյազրկման անդունդի եզրին կանգնած դեռ կան ձեր նման անհատներ, որոնց ուզում- ես լսել, մի բան սովորել, իմ մանկությունը անցել ա ձեր հաղորդումները դիտելով, բա ՙՙԿռունկը՚՚ ...երանի՜ էդ ժամանակները: Հաղորդման ֆորմատը շաաաաատ լավն ա, փողոցում շրջելիս, անկեղծ հարցադրումներ և պատասխաններ, վաստակավոր արտիստների շիրիմներին այցելելը, նրանց մասին ուրախ հիշողությունները, կորսված Արցախի մասին.😪😪😪😪....մի խոսքով հուզիչ էր, լավ հուշեր կային: 😔😔😔😔😔😔😔 Դե մեծն Ավետ Բարսեղյանին լսելը մի այլ հաճույք է: Անկեղծ մեր օրերում ես՝ հասարակ մեկս, ծարավ եմ էս ֆորմատով խելացի մարդկանց անկեղծ զրույցների: Ուզում ես խելացի, մակարդակով, ուսուցողական, արդիական մի հաղորդում նայել, չկաաաաաաաա....մի գլուխ անգրագետ տիկտոկերներ են: Մի խոսքով , հարգելի՛ Նազենի, թող շարունակական լինի ձեր հաղորդումը, մեկ էլ շատ եմ հավանում, որ ընթացքում տեսանյութի տեսքով հուշեր եք մեջբերում, շաատ լավն աա.😊😊😊..90-2000-ականներից շատ արեք մեջբերումներ, էս հաղորդումը նաև կարոտ ա:😊🥲🥲 Հարգանքներով՝ Զառա Գրիգորյան ❤❤❤❤
@lilit9370
Жыл бұрын
Նայում և փշաքաղվում եմ։Իմ պատանեկության երազանքների,հետարքիր հիշողությունների հերոսներ։Բացի քաղաքականությունից,մնացած դրվագներում լիքըըըըը էմոցիաներ կային ու փոխանցվեցին մեզ։Ապրեք դուք😘
@satpoghosyan8348
Жыл бұрын
Մեծն տաղանդ-ր, մեծն հանճար-ր, մեր պատմ-ն մեջ այլ պատմություն կերտող-ր , հրաշագործ-ր, ֆանտաստիկ մարդիկ։ Որքան ուրախ եմ , որ կա նման հաղորդաշար , որտեղ մեր բոլորի կողմից սիրված մարդ-ց մենք կարողանում ենք այլ աչք-վ տեսնել, պեղել, հղկել, եւ հասկանալ նրանց։ ԴՈՒՔ ՍԵՐ ԵՔ ❤️🤍❤️
@NazeniHovhannisyanOfficial
Жыл бұрын
Շնորհակալ եմ հարգելի Սաթ) Ես փորձում եմ ականատեսի աչքով ավելի ճանաչելի դարձնել տարբեր ոլորտի սիրված, հանրահայտ, բայց հաճախ անճանաչ մարդկանց... Հանրային մարդը շատ է ընդհանրական, իսկ ես ի սրտե ուզում եմ, որ մենք կարողանանք տեսնել ԿՈՆԿՐԵՏ մարդուն: Իրականին: Իսկականը:
@manushvasilyan8667
Жыл бұрын
@@NazeniHovhannisyanOfficial Sirum em dzez Nazeni jan,de Avetin el chem asum😃tox hay mayrer@ dzez nman taxandner shat cnen🙏🏻🙏🏻apreq vor kaq💋💋
@warduhihakobyan7343
Жыл бұрын
Շնորհակալ եմ Նազենի ջան Ավետ ջան։ Հպարտ եմ որ ՀԱՅ ենք։ Սիրում եմ ձեզ շաաաատ❤❤❤
@merigrigoryan3727
Жыл бұрын
Ականջ շոյող ձայն,ճաշակ թելադրող ոճ ու միշտ նոր ու ժամանակի հետ համահունչ։Ինչ լավ է ,որ չեք դադարում հիացնել։Ձեր ամեն կատարած աշխատանք որակով է։ Թող բոլոր կամուրջները ամուր լինեն։ ❤❤❤
@maroqitoyan-sb1lo
Жыл бұрын
Լինում են պահեր,որ չես հագենում ծարավից ու սա հենց այդ ,,ԿԱՄՈՒՐՋՆԵՐ’’-ն էր,որ ծարավդ չհագեցավ…Շնորհակալություն Ձեզ Մեծն Ավետ ,շնորհակալություն Ձեզ հրաշք Նազենի ❤
@НаираДжейранян
Жыл бұрын
Огромное спасибо за передачу. После просмотра осталось послевкусие, сердце очистилось как после молитвы. Побольше таких светлых людей как Вы Назени и Авет.💖💖💖
@СусаннаМанукян-б1д
11 ай бұрын
Ուզումեմ, որ ունենամ քո բոլոր գրվածքները Ավետ ջան հիյանումեմ ձեզանով , խնդրումեմ գիրք հրապարակեք❤❤
@Л.А.ММаргарян
Жыл бұрын
Նազենի Հովհաննիսյան ջան խնդրում եմ Սիրուշոի հետ հաղորդում❤🙏🏻
@Л.А.ММаргарян
Жыл бұрын
❤️Շնորհակալություն🌸 հրաշք Նազենի Հովհաննիսյան🌞
@goharikhakobyan5273
Жыл бұрын
❤ԵՐԿՈՒ ՀՐԱՇՔ ՄԵԿ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԵՋ❤ԵՎ ԼԻՔԸ ՀՈՒՅԶԵՐ❤
@armBaby
Жыл бұрын
Այնքան հաճույքով եմ նայել հաղորդումը, նույնիսկ 2 ժամն էր քիչ, կարելի է հավերժ լսել։ Հայի ձեր տեսակը թող շատ լինի։
@shakobjan12
Жыл бұрын
Իսկ զբոսնելիս Երևանի գեղեցկությունն ենք վայելում ձեզ հետ։ Շնորհակալություն հարգելի Նազենի ջան…. Աստված ձեզ և մեզ բոլորիս պահապան։
@suzihovsepyan9030
Жыл бұрын
Հրաշքներ ❤️❤️
@karinegasparyan1354
Жыл бұрын
Սիրելի Նազենի,շնորհակալություն այս հոյակապ հաղորդաշարի համար։Ավետ ջան ,քեզնից ճառագում է ամենա ամենա դրական էներգիան։Արդի,տաղանդավոր դրականը սփռող անհատ։Հոգու խորքից բխող վարակիչ ծիծաղդ,ինքնին ապացույցն է քո ազնիվ բարի տեսակդ։Փոքրուց գրիչ հավաքելդ,ինքնին ապացույցն է,որ պիտի լինեյիր այսքան տաղանդավոր բանաստեղծ։Ազգուշը պիտի հպարտանա,որ արարել է այսպիսի հոյակապ,տաղանդավոր զավակ..... Անի ջան,անչափ երջանիկ եղիր,և արարիր զավակներ մեր տաղանդավոր Ավետ ջանից......💋❤
@alvinaleqsanyan0991
Жыл бұрын
Ավետ Բարսեղյանը ազգային արժեք է։ 🇦🇲❤️🤗Աստված օրհնի ձեզ
@INona-u8w
Жыл бұрын
Ես ձես 2իտ եթե ճիշտն կհիշեմ տեսել ու սիրել եմ ԿՌՈՒՆԿ վարելիս։ Ձեզիկ 2իտ շաաաատ սիրեցի ու միշտ սպասում եյ թե երբ բիտի ամուսնանաք ես ճեցիկ միշտ ճիշտ զույգը եյ տեսնում❤։ Երանի ես ել կարողանամ իմ երեխաներին ձեզի նման ճիշտ մեծացնիմ։
Երկու անչափ խելացի,շրջահայաց,գրագետ և բարեհոգի մարդիկ 👏🏼❤️ Մեծ հաճույքով դիտեցի..
@seradar5000
Жыл бұрын
Նազենի ջան, համամիտ չենք Ձեզ հետ. շատերս այդպես էլ չընկալեցինք Ավետին. ոչ մի արտասովոր բան, ավելի լավ հաղորդներ կան, երգերի բառերը՝ պարզունակ, չգիտեմ, ոչինչ չունենք նրա դեմ, բայց դե...
@susannagrigoryan5279
Жыл бұрын
Սեր էր սեր էր Շնորհակալ եմ Ձեզանից Սպասում եմ Ավետի Ժողովածուների լույս աշխարհ գալուն ❤❤❤❤
@hasmikharutyunyan1998
Жыл бұрын
Ինչպես միշտ գերագույն հաճույքով եմ դիտում Ձեր այս շարքի ամեն մի աշխատանք, Աստված պահապան հայի՝ ,,Ավետ,, ու ,,Նազենի,, տեսակներին։ Ազգովի գլորվում ենք անդունդը, դեռ հատակին չենք հասել, որ վեր հառնենք ու բարձրանանք, տեսակների շնորհիվ ու հայի հայամետ տեսակով։
@hasmikmargaryan1856
Жыл бұрын
երկուսիտ ել շատ շատ եմ սիրում, տաղանդավոր մարդիկ ,Նազենիս ❤️💋💋💋💋🥰
@razmikpetrosyan94
Жыл бұрын
Ավետ Բարսեղյան, տեսակդ հանճարեղ է 🙏
@helenberberyan5711
Жыл бұрын
Երկու սիրելիներ, միշտ մտածել եմ այս մասին, բայց չգիտես ինչու՞ հիմա ցանկացա բարձրաձայնել՝ խորը ցավ եմ ապրում, ոչ թե նրանից, որ մեր լուսավոր մարդկանց վրա ցեխ են շպրտում, այլ նրանից, որ նրանց հոգու լույսից ջերմացած, նրանց բարությունը վայելած մարդիկ լռում են...Շնորհակալ եմ Նազենի ջան, Ավետ ջան, Ձեր չլռելու, այսքան շնորհակալ լինելու և անկեղծության համար: Աստված Ձեզ պահապան ❤
@lililily999
Жыл бұрын
Назени, вы прекрасны! Авета видели недавно в Ереване. Очень душевный и хороший человек, сразу отозвался на просьбу сфотографироваться. Эфир смотрела с безумной теплотой. Как будто я сама побывала в гостях у Авета. И как приятно смотреть на образованных и талантливых людей, которые так душевно общаются и дружат. Прекрасно было вновь послушать из уст друзей про Великого Айко! Спасибо! Вот такие наши настоящие Армяне! Побольше бы таких Армян.
@anahitdarbinyan7116
Жыл бұрын
Ավետ +Նազենի հայ իրականության պարծանքներ ։Սիրված ու հարգված անձնավորություններ ։Հավերժ փառք Ձեզ մեր ազգի պարծանքներ ։
@gayanehakobyan9874
Жыл бұрын
Նազենի Սքանչելի, Ձեզ արդեն գիտեմ' յուրաքանչյուր հաղորդման մեջ փայլում եք նորովի, բայց, որ 21֊րդ դարը ունի հանճարեղ բանաստեղծ' հանձինս Ավետի, ՑՆՑՈՂ նորություն էր։ Շնորհակալություններ Անիին, իրոք, իմաստուն կինը պարգև է Աստծուց։ Տերը ոչինչ չի խնայել Ավետի համար։
@AnahitAvanesyan-op3pi
Жыл бұрын
Սիրելի Նազենի, շնորհակալ եմ: Սա ֆանտաստիկ 2 ժամ էր ինձ համար՝ կար ամեն ինչ: Ապրեցի ամեն վայրկյանը: ❤
@hamletmanukyan3468
Жыл бұрын
69 տարեկան եմ, առանց ՍևԱկ չեմ կարողանում ապրել, նեղ պահերին Սևակ եմ կարդում կամ աստվածաշունչ,։։ Դուք շատ լավն եք ու լեցուն, լեցուն ու շատ կարիքը կա ձեր զրույցների։ Ինչպես Սևակն է ասում' Թողություն տուր տեր ծանր խավարին, Միայն թե թող նա թողնի հեռանա,,, Տա աստված խավարը հեռանա և առողջ երիտասարդությունը արևով պատվի և գիտելիքով լուսավորվի։ Գայանե Մանուկյան
@susymisakyan
Жыл бұрын
Վայելեցի ձեզ ❤ հրաշալի 2 ժամ ) կամուրջները միշտ չէ, որ հետաքրքրությամբ նայում եմ, այս թողարկումը բացառիկ էր : Իսկ միգուցե ժամանակն է նորից միասին աշխատելու ՞: Շատ օրգանական եք նայվում եթերում: Ու հրաշալի է, որ էտպես էլ էտ սերը էժանագին ֆիզիկական սեր չի դարձել ու անհետացել , այլ մնացել է որպես անսասան ընկերություն 👌
@АнаитПапикян-х4э
Жыл бұрын
Շատ հուզիչ հաղորդում էր ստացվել , հուզեց մինչև հոգուս խորքը ։😥Շնորհակալություն Նազենի ջան նման կիրթ, անկեղծ հաղորդում պատրաստելու համար 👏👏🥰 Նազենի և Ավետ շատ սիրում ենք ձեզ 🥰🥰🥰💐
@axavniarakelyan9799
Жыл бұрын
Նազենի Ավետ Բարսեղյան դուք հրաշք եք դուք կյանք էք տալիս ամեն հայի ով որ հասկանում է մենք կարոտում ենք այն հրաշք եթերներն որ անհամբեր սպասում էինք թե երբ եք բեմ դուրս գալու կորավ նազ ջան այն ժպիտն կյանքն ուրախությունն որ կար երկուհազարակաների մեր երեխաներին բաժին հասավ վախն տագնապն ապաստարաներ մաքրելու պատրաստ լիելու ավելի վատին իմ սրտից եք խոսում տա Աստված այս բոլոր մղձավանջներն շուտ ավարտվեն Ասծո Օրհնությամբ Հիսուս Քրիստոսի Զորավոր Կամքով
@lanamuradyan7032
Жыл бұрын
Երկուսիդ էլ շատ շատ եմ սիրում,Աստված օրհնի Ձեզ🙏🏻
@mariamtorosyan2928
Жыл бұрын
Ինչ գեղեցիկ եք, ինչքան գեղեցիկ ու մաքուր է ձեր ընկերությունը,շատ հաճելի է ձեզ նայել և լսել։ Շնորհակալություն գեղեցիկ հաղորդման համար
@Карина-ф2х9ь
Жыл бұрын
Ավետի անձի նկատմամբ բացարձակ ոչ մի զգացմունք չեմ տածում՝չեմ ճանաչում,բայց նրա ստեղծագործությունները շատ եմ հավանում։Կա ինչ կա ու նա այդպիսին է ,ռոսերեն ասած личность.այո ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի։Քաղաքականությունը վատ բան է։Եթե ոչինչ չեք կարող փոխել,ավելի լավ է լռել։
@irinaaghekyan4716
Жыл бұрын
Այս երկու ժամում սեր ապրեցի, կյանք ու կարոտ ապրեցի հրաշալի էր , շնորհակալ եմ
@jessymilosi7134
Жыл бұрын
🤮🤮
@manehambardzumyan5063
Жыл бұрын
Բարձրագույն մակարդակով մարդիկ. Նազենի ջան ընտիր շարք է Կամուրջները...Մարդ էլ սենց պրոֆեսիոնալ հաղորդում կարողանա մատուցի իր իսկ ռեսուրսներով ❤
@tagmay3721
Жыл бұрын
Ինչ զարմանալի և հաճելի դիտել լավ որակի հաղորդում այս հարթակում: երկու ժամով ինձ տեղափոխեցին Ավետի աշխարհ։ շնորհակալություն մեզ նման հաճույք պարգեւելու համար: այնքան անձնական, մինչդեռ այդքան պրոֆեսիոնալ է:❤
@zaruhiverdiyan525
Жыл бұрын
Հրաշալի կամուրջ'հետաքրքիր,հուշեր արթնացնող և բովանդակալից։Կեցցեք'Նազենի և Ավետ💞
@marinazakaryan9891
Жыл бұрын
Ամբողջ ընթացքում, ապրել հույզերի գրեթե բոլոր տեսակները` ուրախություն, տխրություն, հույս, հուսալքություն, ցավ, բայց լուուույս: Հրաշք բեմական զույգ: Վաղուց, շատ վաղուց այսքան հագեցած սեր չկար եթերում: Շնորհակալություն:
@siranushharutyunyan8979
Жыл бұрын
vay apreq duqq;;es inch mec bavakanutyun staca;inch hacheli er AVET JAN//NAZENI JAN,,,ham u hot staca dzezanic💗
@astghikgevorgyan9215
Жыл бұрын
Գրագետ,խորիմաստ ու շատ հուզիչ զրույց,շնորհակալություն։Շարունակական թող լինի❤
@ТатевДавтян-щ7ь
Жыл бұрын
Գնա 2։ Չդադարեք ստեղծագործել, չդադարեք։ Ձեր հանճարեղ պարզությունն եմ սիրում ❤
@tamarababoyan8984
Жыл бұрын
Նազենի ջան շատ շատ ուրախ էմ,որ դուք հանդիպում էք շատ տաղանդավոր մարդկանց, հանձինս Ավետ Բ. ին.......
@astxh1215
Жыл бұрын
Շնորհակալություն հաղորդման համար,էն որ հաճույքով լսում ես ամեն մի բառը։Շնորհակալություն,որ այցելեցիք գերեզմաններ,,քանի որ ֆիզիկապես չեմ կարող հիմա այցելել ,գոնե հոգեպես այցելեցինք,կարծես հոգիս հանգստացավ,որովհետև շատ եմ ուզում այցելել... Շնորհակալություն
@anna-wc6ko
Жыл бұрын
հուզվեցի...ժպտացի...հիշեցի...վերապրեցի ...զգացի...ափսոսացի, որ չունեք արժանի փոխարինողներ, որ դաշտը լցվել է մոլախոտով, իսկ ճաշակ ու որակ թելադրողները հայտնվել են լուսանցքից այն կողմ...
@ЛюдмилаСимонян-м1д
Жыл бұрын
Երկու խելացի հայեցի, ազգասեր, գրագետ Ավետ և Նազենի ջան Թող , որ նոր սերունդը ձեզ նայի ձեզանից սովորի, ընդօրինակի, Դուք մնում եք ազնվագույնս, գույների մեջ🥰🥰🥰🥰🥰🥰
Ավետ ջան չես կարող հավատալ,բայց ամեն օր Տիկին Ռիտային նվիրված հոլովակը նայում եմ և հասկանում ինչու չեն սիրում նրանց, որոնք պատրաստ են կյանք նվիրել։
@ЛюдмилаПетросян-ы6б
Жыл бұрын
«Կա հայ, որին ջնջողը օրհնված է» Մեր օրերում Ավետի այս խոսքերը ավելի կան տեղին են։🙏🙏🙏
@karinaaram1497
Жыл бұрын
Erku gjjukner mi kyanqeq aprel miasin...❤❤❤❤xelaci mardik voroncic karelie shat ban sovorel😊😊
@anahitsimonyan7193
Жыл бұрын
ՆԱԶԵՆԻ ,ԱՎԵՏ շնորհակալություն, հրաշալի էր 💕 Շատ կցանկանայինք Կամուրջներում տեսնել ու լսել Ֆելիքս Խաչատրյանին👍
@nairagalstyan-rn1rn
Жыл бұрын
Շաատ եմ սիրում և' Նազենիին, և' Ավետին և միշտ մեծ հաճույքով ու հիացմունքով եմ լսում իրեց։ Շատ կցանկանայի Ավետի գրվածքները տպագրվեին, որ կարողանանք ձեռք բերել։ Շատ սիրուն զրույց է ստացվել։♥️♥️♥️
@vagarshakshmavonyan
Жыл бұрын
Խոսքեր չեմ գտնում հիացմունք արտահայտելու,դուք անփոխարինելի եք, սիրում եմ ձեզ շատ 💋
@Anahit74
Жыл бұрын
Դուք հրաշք եք ,շատ ուրախ եմ ,որ Ավետը ևս մասնակցում է Սուրբ Պատարագին ,քանի որ, Սուրբ Պատարագին մասնակցելիս ,ավելի ու ավելի Աստվածային իմաստություն ենք ստանում ։
@Mari_Savadyan
Жыл бұрын
Նազենի ջան այս նախագիծը ֆանտաստիկ է։Հպարտ ենք ,որ ունենք Ձեզ ։Ավետ Բարսեղյանի ստեղծագործություններին պետք է բոլորը ծանոթ լինեն, դպրոցներում ,ցանկացած կրթական տեղում ։Այնքան սիրուն ու մաքուր է շարադրում ,որ անվերջ կարելի է կարդալ։Սիրում ենք Ձեզ ու շնորհակալ ենք Ձեր կատարած աշխատանքի համար❤❤❤
@karineohanyan1442
Жыл бұрын
Բառերի կույտ ու փաստացի ոչինչ։
@СусаннаМанукян-б1д
11 ай бұрын
Նազենի ջան Ավետ ջան դուք իսկական Հայի կերպարեք , սիրումեմ ձեզ , ձեզ լսելով ես հանգստանումեմ ❤❤💋💋🙏🙏
@ШогикМежунц
Жыл бұрын
Էս էն բացառիկ հաղորդումներիցէ, որին անհամբեր սպասում եմ... Ավետը էն եզակի հյուրերից է, որտեղ՝ Նազենին շատ քիչա խոսում, անընդհատ զիջումա Ավետին.... 😘🥰
@Anahit74
Жыл бұрын
Նազելի֊Նազենի ։Ավետ ջան ես ձեզ չեմ ճանաչել այսքան մոտիկ ու ժպտերես ։Այն մարդը ,ով իրական ցավ է ապրում ՝ միշտ ժպտում է ։Առողջ եղեք և գնայի վերջաբանը մեզ ավետեք
@ArmenDemirkhanian
Жыл бұрын
Նազենի ջան շնորհակալություն Ձեր հաղորդման որակի ընտրած հյուրերի և թեմաների համար,միշտ հայեցի ու հաճելի
@ЛарисаХлгатян-р1ф
Жыл бұрын
Հայր մեր,փրկյա մեզ ի չարե🙏
@ruzanpetrosyan-yf3ir
Жыл бұрын
Շնորհակալություն, մեծ բավականություն էր ձեզ հետ լինելը... Ավետ պահանջելու չափ խնդրանք. տպագրի գործերդ սերունդների համար։ Հավանաբար քանակով քիչ կլինեն, բայց հաստատ որակով լավը ու կկարդան Սահյանին, Սևակին..... ու քեզ💓💌
@hakobarmen
Жыл бұрын
❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️ ֆանտաստիկ եք ❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️
@arevikkhachatryan8414
Жыл бұрын
Շատ հուզիչ էր ❤❤❤ ւ տպավորիչ👏🏻👏🏻👏🏻
@user-fo1xp5fc6o
9 ай бұрын
Ձեզ տեսնելով հպարտ եմ,որ հայ եմ։ Երանի մի օր ձեր զրույցի մասնակիցն լինեի
@lilybern7723
Жыл бұрын
Աստված միարասցե, մի երկու նորմալ մարդ ունենք , սթափ մտածող, առողջ մտքով! Աստված ձեզ երկար կյանք տա: Միայն ձեր խոսքը լսելը արդեն մեծ բավականություն է
@alvinaleqsanyan0991
Жыл бұрын
Ու հետո շաաաատ հետո Լուսեն կպատմի իր հոր հուշերից ու անկասկած հպարտ կլինի որ իր հայրը Ավետն է եղել ու կպատմի նաեւ իր հոր ամենամոտ ընկերների մասին Նազենիի Սոֆիի ու էլի շաաատ հայտնիների մասին 🙏🇦🇲🤗💋🥰❤️
@anahitadamyan5412
Жыл бұрын
Նազ ջան դւ հրաշք ես։ Ւմ միակ ւ անփոխարինելի։ Շատ եմ սիրում Ձեզ։ Մերսի եր Դուք կաք
@gayane188
Жыл бұрын
Ով ինչ ուզում է ասի,խոսի,միևնույնն է Ձեզ անչափ սիրում եմ...լույս եք....
@anaitamalian7074
10 ай бұрын
Մեծ բավականություն ստացա , շատ հետաքրքիր էր, շնորհակալ եմ Ավետ Բարսեղյանից եւ Նազենի Հովհաննիսյանից😘😘❤❤❤👏👏💫💥💫💐💐💐
@anahitbabayan4813
Жыл бұрын
Անսահման հաճելի զգացողություններ արթնացրիք,❤❤❤❤❤❤❤❤❤❤ագահորեն բառը շատ ճիշտ եք ընտրել )))) մեր կյանքում շատ է պակասել Գեղեցիկով հիանալը 2018-ից հետո, գիտենք, որ այն կա, բայց կարծես թաքնվել է էս ցեղա-, մեղա-, հեղափոխության փոշու տակ: Ամենակարևորը, երկու ժամ սովորեցի !!! Զգացի, ապրեցի, թևեր առա ու գնացի գործերիս )))) Շնորհակալություն❤❤❤ Խնդրանք` շատ նկարեք !!!! ❤❤❤❤❤❤❤❤
@tamarastamboltsyan2876
Жыл бұрын
Ձեր զրուցը մաքրում և շոյում է մեր ականջները❤❤
@HHAASMIK
Жыл бұрын
Հայաստանը և Երևանը դուք եք՜մեր տաղանդավորներ։Դուք դեռ չէիք ծնվել,ես ապրում էի Երևանում 70 ականներին ընտիր էր,և այդպես մինչև 88թիվը։Հետո ամեն ինչ վերջացավ,բայց դուք,ձեր սերունդը նոր կյանք տվեց մեր Երկրին❤
Пікірлер: 842