Վերոհիշյալ զրույցը Վարդան Միրիջանյանը գրի էր առել 1931 թվականին, երբ նա իր երկու ընկերների հետ միասին այցելել էին Կոմիտաս Վարդապետին Վիլ Ժուիֆի հիվանդանոցում: Վարդապետի հետ ունեցած այս զրույցը, որը համարվում է Կոմիտասի տված վերջին հարցազրույցը` 1935 թվականին մահկանացուն կնքելուց 4 տարի առաջ, տպագրվեց Փարիզում հրատարակվող «Յառաջ» օրաթերթի մեջ։
Վերջին ժամանակներս Կոմիտասի արտահայտած այս մտքերը տարածում էին գտել հանրության մեջ, սակայն ոչ իրենց բառացի շարադրմամբ, որն էլ, հնարավոր է, խորթ էր հնչել շատերի համար։
Շնորհակալ ենք կոմպոզիտոր և կոմիտասագետ Արթուր Շահնազարյանին պարզաբանում տալու համար։
Негізгі бет ԿՈՄԻՏԱՍԻ ՄՏՔԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ...
Пікірлер: 1