#Trustinyou, #LaurenDaigle, #monika,#markosyan,#monikamarkosyan,#worship,#christiansong
1.Ես թողնում եմ երազանքներն իմ
Եվ ծնկում եմ քո առջև կրկին
Թե կյանքում ընկնեմ գիտեմ նորից
Դու սիրում և բարձրացնում ես ինձ:
Ես պայքարում եմ նոր կյանքի համար
Ձեռքերս հոգնել են օգնիր ինձ իմ Հայր
Դու հզոր ես, Արքա միշտ հաղթող
Գիտեմ ուժեղ եմ ես իմ Տեր Քեզնով:
Կրկ. Նույնիսկ անշարժ լեռները
Կարող ես Դու շարժել
Թե չճեղքվեն ծովերը
Ես քայլելով կանցնեմ
Թե պատասխան չտաս ինձ
Նորից կաղաղակեմ
Վստահում /3 եմ Քեզ:
2.Կյանքը իմ ողջ Քո առջև է Տեր
Ես հանձնվում և վստահում եմ Քեզ
Եղիր իմ կյանքը և շունչը իմ Տեր
Տեր ես ուզում եմ միշտ ապրել Քեզ հետ:
Կամուրջ. Իմ ուժն ու զորությունն ես
Քո մեջ հանգիստ եմ ես
Դու իմ հավատքի հիմքն ես
Իմ ամուր ժայռն ես Տեր:
Քո ճամփաները բարձր են
Դու միշտ բարի ես Տեր
Դու ինձ առաջնորդում ես
Ես վստահում եմ Քեզ:
Негізгі бет Lauren Daigle -Trust In You (Վստահում եմ Քեզ) - Monica Markosyan
No video
Пікірлер