Խոսք՝ Մարիամ Ավագյան (Խանսանամյան)
Երաժշտ․՝ Մհեր Զալունց
Գործիքավորում՝ Արմեն Աթանեսյան
1․ Թե կամենաս ինձ` մեղսյալիս ձեռքդ պարզել,
Իսկույն ոտքի ես կկանգնեմ, կսկսեմ ապրել,
Կապրեմ ՝շնորհիվ Քո մեծ սիրո ու գթության,
Ոտքի կանգնած փառք կտամ Քեզ ուրախությամբ։
Կրկ. Լայն բաց արա իմ աչքերը,
Որ տեսնեմ Քեզ կողքիս կանգնած,
Թերահավատ չգտնվեմ
Եվ չզգամ ինձ հուսալքված։
2․ Թե կամենաս դժվար պահին ձեռքդ պարզել,
Ես կհաղթեմ դժվարությանն նույնիսկ անզեն,
Ու երբ հոգիս ալեկոծվի հույսը կորցրած,
Ինձ Քո գիրկը Դու կնդունես, Իմ Հա'յր Աստված։
3․ Երբ կամենաս փորձության մեջ ինձ բարձրացնել,
Փորձությունը կկորցնի տանս հասցեն,
Արտասուքով երբ աղոթեմ, չկասկածեմ՝
Ուրախությամբ ու ցնծությամբ պիտի հնձեմ։
4․ Թե կամենաս Քո Սուրբ Հոգով հոգիս պատել,
Եվ կոտրված սրտիս համար դարման լինել,
Խորտակվող իմ այս նավակի ղեկը պահել,
Կարող կլինեմ կործանումից ես փրկվել։
Հոգևոր երգերի ԱԼԲՈՄ
• Հոգևոր երգերի ԱԼԲՈՄ / ...
Քարոզների ԱԼԲՈՄ
• Քարոզների ԱԼԲՈՄ / Հայա...
Մամիկոն եղբայր / Քարոզների ԱԼԲՈՄ
• Մամիկոն եղբայր / Քարոզ...
Պավել եղբայր / Քարոզների ԱԼԲՈՄ
• Պավել եղբայր / Քարոզնե...
Վրեժ եղբայր / Քարոզների ԱԼԲՈՄ
• Վրեժ եղբայր / Քարոզներ...
#Հայաստանյաց_Հավատացյալ
#Հոգևոր_երգ
#Մհեր_Զալունց
Կարող եք միանալ "Հայաստանյաց Հավատացյալ" վայբեռի խմբին այս հղումով`
invite.viber.c...
NOR HOGEVOR ERG 2021 / MHER ZALUNC
Layn bac ara im achqery
Հայաստանյաց Հավատացյալ 2021
Негізгі бет ԼԱՅՆ ԲԱՑ ԱՐԱ ԻՄ ԱՉՔԵՐԸ - ՄՀԵՐ ԶԱԼՈՒՆՑ / Թե կամենաս ինձ մեղսյալիս ձեռքդ պարզել ՆՈՐ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳ 2021
Пікірлер: 60