Ֆերմեր Արմինե Գևորգյանի աճեցրած 5 տոննա լոլիկը մնացել է թփի վրա: Նախատեսել էին արտահանել, բայց Ռուսաստանն արդեն մեկ շաբաթ է հրաժարվել է ներմուծել հայկական լոլիկը:
«Ունեմ կես հեկտար ջերմոց, բայց արտահանման ընթացքում խնդիրներ են առաջացել: Մեզնից ուզում են պայմանագիր եւ այլ փաստաթղթեր: Արհեստական խոչընդոտներ ունենք, անցյալ տարի սենց բան չկար»,-ասում է Արմինե Գեւորգյանը:
«Թղթաբանությունը շատ բարդ է, առնվազն պետք է իրավաբան լինես, որ կարողանաս հասկանալ»,-նշում է Արմեն Սիմոնյանը:
«Ռոսսելխոզնադզորը» մեկ ու կես ամիս առաջ բացահայտել է, որ հայկական խոշոր ջերմոցային տնտեսությունները հայկական լոլիկի անվան ներքո ռուսական շուկա են արտահանել թուրքական լոլիկ:
Ֆերմերները մեղադրում են խոշոր ջերմոցատերերին, հենց նրանց սխալի պատճառով է խնդիրն առաջացել:
«Հայկական լոլիկի անվան տակ արտահանվել է թուրքական լոլիկ: Մեծ ջերմոցատերերն են դա արել, հիմա չգիտեմ դա Սպայկան է, Մավասն է, բայց դեպքը եղել է»,-հավելեց Արմինե Գեւորգյանը:
Негізгі бет Լոլիկը չեն քաղում՝ արտահանման խնդիր կա
Пікірлер: 36