Գործիքավորումը՝ DavidYAN Studio
Լուռ գիշեր, սուրբ գիշեր,
Ծով ու ցամաք քնով են խաղաղ,
Մեղմ կփայլի աստղը Բեթլեհեմե,
Եվ հեռու են աչքեր կգրավե,
Հոն՝ ուր Փրկիչը ծնավ։ (x2)
Լուռ գիշեր, սուրբ գիշեր,
Երգ մը ահա հովտին վրա,
Հրեշտակներուն անթիվ խումբը կերգե,
Երգ, որ ցնծման Ավետիս կբերե,
«Տերը, Փրկիչը եկավ»։ (x2)
Լուռ գիշեր, սուրբ գիշեր,
Ով դու երկիր, ալ արթնացիր,
Քու օրհնությունդ արդ վեր թող ելնե,
«Փառք Աստծո ի բարձունս» երգե,
Խաղաղություն աշխարհի։ (x2)
Խաղաղություն աշխարհի․․․
Негізгі бет Լուռ Գիշեր | Silent Night
Пікірлер