Անտուն ճամփորդ եմ, ճանապարհս էլ խլեցին։
Գիտես՞ ես երբեք չեմ փորցել իմ խնդիրներով մարդկանց տխրեցնել կամ փորցել խղճի վրա ազդել, հիմա ել չեմ անի դա։
Ես միշտ ընդունել եմ ճակատագիր ասվածի մարտահրավերները, ու պատվով անցել եմ, այո անցել, բայց չեմ կարող ասել միշտ "հաղթահարել եմ", որովհետև եղել են դեպքեր, երբ պառտվել եմ։
Պառտվել եմ մանկությանս, որ պատերազմն էր,
պառտվել եմ ծննդավայրիս, որը չեմ հիշում,
Պառտվել եմ պատանեկությանս, մութ ու ցուրտ սով էր, պառտվել եմ ջահելությանս, որը հիվանդանոցներն էր,
Պառտվել եմ, որ չեմ կարողացել ինձ ծնողին, ինձ մոտ պահեմ, կամ գոնե վերջին շնչին մոտը լինեմ։
Գիտես՞, ես այսօր ել պառտվեցի։
Պառտվեցի ճակատագրին։
Մայրս, երբ կյանքի վերջին րօպեներն էր ապրում, կանչեց հորս և խնդրեց պատվով ու մեծ շուքով հարսանիքս անեն,
֊Վարդկեզ, ես չեմ դիմանալու մինչև լուսաբաց, խնդրում եմ Վալյոին կպսակես, մեծ հարսանիք կանես։
(Մայրս միշտ ասում եր՝ քեզ ել պսակեմ ու մեռնեմ դարդ չի լինի)։
4։45 էր երբ հայրս զանգեց։
Երբ հասա, հայրս գրկեց ինձ ու լացելով փոխանցեց մորս վերջին ցանկությունը։
Մահձակալի առաջ չոքած, ես խոստացա մորս որ հարսանիքս սկսելու եմ իր օրհնությունը ստանալով, գերեզմանոցից։
Գիտես՞, Մորս գերեզմանը չկա...
Ես այսօր ստիպված եմ 2֊րդ անգամ լքեմ իմ տունը, հողը, ստեղծածը, գյուղը՝ որը իմն եր դարձել։
իսկ գիտե՞ս որ ես թքած ունեմ՝ տան, հողի, արածի, ստեղծածի ու ամեն ինչի վրա, ինձ իմ Մոր գերեզմաններ պետք։
Կներես Մամ😥Չկարողացանք քեզ բուժել մեր մոտ պահել, ՈՒ չկարողացանք Գերեզմանտ մեր մոտ պահենք...
Հասկացար չե՞ որ ես պառտվեցի,
Անտուն ճամփորդ եի, ոտքերս կտրեցին։
Негізгі бет Музыка Lyoka-Monologue (Լյոկա֊մենախոսություն)
Пікірлер: 4