Մարտական Եղբայրություն միաբանության նոր անդամների երդումը.
ԱՆՄՆԱՑՈՐԴ ԵՎ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԼԻՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ...
2024 թ-ի հունիսի 22 ին, ամառային արևադարձի օրվա լուսաբացին, ժամը 4.30-ին, Աժդահակ լեռան ստորոտին, ծովի մակերևույթից 2700 մետր բարձրության վրա գտնվող Վիշապի լճի վիշապաքարերի մոտ կատարվեց Մարտական Եղբայրություն միաբանության նոր անդամների երդման արարողությունը:
Միաբանները նախ` դիմավորեցին արևադարձի լուսաբացը, ապա` Եղբայրության նոր անդամներն իրենց երդումը տվեցին Հայաստանի անկախությանը:
Մարտական Եղբայրություն միաբանության երդման արարողությունն առաջին անգամ տեղի է ունեցել 2021 թ-ի սեպտեմբերի 26-ին` Սարդարապատում:
Երդումը տրվում է ոչ թե Եղբայրությանը, այլ` Հայաստանի անկախությանը:
Երդման տեքստն ամբողջությամբ՝ martakan.am/po...
Негізгі бет Մարտական Եղբայրություն միաբանության նոր անդամների երդումը
Пікірлер: 6