Հունիսի 12-ը Արցախյան պատերազմի տարեգրության մեջ անդառնալի կորուստներով է նշանավորվել: 1992 թվականին այդ օրը զոհվեց Յուրա Պողոսյանը: Մեկ տարի անց, արդեն իսկ կորստով նշանավորված հունիսի 12-ը, նոր գույժ բերեց: Զոհվեց Մոնթե Մելքոնյանը: Երկուսն էլ հետմահու, բարձրագույն` Հայաստանի և Արցախի հերոսների կոչման արժանացան: Ամենամեծ պարգևն ու կոթողը, սակայն, նաև նրանց արյամբ ամրապնդված, հայկական 2 անկախ պետություններն են, որոնց ամենատարբեր անկյուններում այս օրերին, հերոսների հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել: Մոնթե-Ավոյի հիշատակին նվիրված միջոցառումներով Մարտունին է աչքի ընկել: Այս շրջանում Ավոյի կորուստը ոչ թե ընդհանուր, այլ բոլորի համար անհատական կորուստ է եղել:
Негізгі бет Մոնթե Մելքոնյան. անմահության ուղի
Пікірлер