🚫 ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ԿԱՐՈՂԱՑԵԼ Է, ԱՊԱ ԴՈՒ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՍ-ՈՉ, ԱՅԴՊԵՍ ՉԷ
Տեսանյութի մեջ խոսում եմ ինֆոբիզնեսմենների կողմից ամենավաճառվող, պատրանք ստեղծող, հույս ներշնչող լոզունգին, այն, որ «Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան արել է, ապա դու էլ կարող ես»։
Չնայած սա գեղեցիկ է հնչում, բայց գրեթե չի իրականանում, փոխարենը շատ լավ վաճառում է վերջիններիս նյութերը։
Այս մանիպուլյատիվ արտահայտությունն ուղղված է անձի հույսին, որն ակտիվացնելու միջոցով անբարեխիղճ ինֆոբիզնեսմենները (ոչ բոլորը իհարկե), մարդուն ժամանակավորապես ազատում են ներքին կոնֆլիկտից, տալիս են հույս, ցավազրկում նրա վերքերը, բայց իրականում գրեթե ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում։
☝️ Լավագույն տարբերակը ցույց տալ, թե դա ինչպես կարելի է անել ու աջակցել, որպեսզի վերջինս դա կատարի։
Ինքնավստահությունը շատ կարևոր որակ է, բայց իռացիոնալ ինքնավստահությունը քո համար ստեղծում է ամենակարողության պատրանք ու ոչինչ չանելու ցանկություն ու դու այլևս քայլ կատարելու անհրաժեշտություն չես զգում, արդյունքում մնում ես նույն ծակ տաշտակի առջև, բայց այն ցանկացած ժամանակ փոխելու կարողության կեղծ ինքնավստահությամբ։
Շարունակում ենք քանդել կեղծ լոզունգները, որոնց միջոցով ձեզ վրա վաճառում են հույս, բայց ավել ու շոշափելի ոչ մի բան։
✅ Կիսվիր նյութով, որպեսզի այլոք էլ ծանոթանան ու պաշտպանվեն կեղծ նյութերից։
#Հոգեբանություն #Պրոֆայլինգ #ՆԼԾ #NLP #Խորհրդատվություն #Հաղորդակցում
Негізгі бет ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ԿԵՂԾ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Пікірлер