Անցնող տարին սպորտում ևս նշանավորվեց բազմաթիվ ձեռքբերումներով: Մեր մարզիկների շնորհիվ հաղթանակի քաղցր բերկրանքը վայելեցին հազարավոր հայրենակիցներ: Հայաստանի օրհներգը հնչեց և հայոց եռագույնն ամենից վեր ծածանվեց աշխարհի տարբեր հեղինակավոր մրցահարթակներում: Մեր մարզիկները նախորդ տարի նվաճեցին աննախադեպ՝ 222 մեդալ, որից 61-ը՝ ամենաբարձր հարգի: Հատկապես տպավորիչ էին մեր ծանրորդների նվաճումները: Հայկական սպորտի պատմության մեջ առաջին անգամ այս մարզաձևից մենք ունեցանք միաժամանակ երկու աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Անցնող մարզական տարին է ամփոփել «Էպիկենտրոն»-ի սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանը:
#kentron #kentrontv #epikentron
kentron.tv
/ kentrontv1
/ kentrontv
Негізгі бет Մրցաշրջան 2019. հայ մարզիկների նվաճումները «Տոկիո 2020»-ին ընդառաջ
Пікірлер