Անանիա Շիրակացու անվան գիտակրթական ճեմարանի 1995թ․ շրջանավարտների և դասախոսական կազմի հանդիպումը ՆՍՕՏՏ Գարեգին Ա ամենայն հայոց կաթողիկոսի հետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
ԵՐԵՒԱՆԻ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՃԵՄԱՐԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
«Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիրը» ստեղծվել է 1990 թվականին` որպես շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման, ինչպես նաև շնորհալիության խնդիրներով զբաղվող հաստատություն: Ճեմարանի առաքելությունն է կերտել ազգային հենքի վրա ձևավորված, համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի:
Ճեմարանի գլխավոր նպատակներն են Ազգային դպրոցի ոգու և լավագույն ավանդույթների վերականգնում և շարունակումը ինչպես նաև ընդունակ և շնորհալի երեխաների բացահայտումը, նրանց կարողություններին համապատասխան մակարդակով կրթության գործի կազմակերպումը:
Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի՝ ՄԲ Դիպլոմային ծրագրով սովորող ավագ դպրոցի աշակերտներն առանց ընդունելության քննությունների ընդունվելու և սովորելու հնարավորություն են ձեռք բերում աշխարհի ավելի քան 2 000 բուհերում:
Ճեմարանի երեք հարյուրից ավելի շրջանավարտ սովորել և սովորում են աշխարհի առաջնակարգ բուհերում, որոնց թվում՝ Հարվարդի, Քեմբրիջի, Սորբոնի, Ստենֆորդի, Լոմոնոսովի, Մասաչուսեթսի, Տորոնտոյի, Պեկինի, Տոկիոյի, Լոնդոնի համալսարաններում, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում:
Դիպլոմային ծրագրի ուսանողները բոլոր առարկաները սովորում եւ քննությունները հանձնում են անգլերեն լեզվով:
Ճեմարանի գիտախորհրդատվական աշխատանքներում ներգրավված են հանրապետությունում ճանաչված անվանի գիտնականներ, որոնք համակարգում են համապատասխան առարկաների ուսուցման և դասավանդման գործընթացները:
Ճեմարանն իրականացնում է շնորհալի երեխաների կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների ուսումնասիրման հեղինակային ծրագիր (գրանցված է հեղինակային իրավունքների ազգային գործակալությունում, թիվ 7/13, 01.03.2002):
Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Ալիխանյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Արտեմ Միկոյան փող., 35 շենք
Հեռ.` +374-10-640102, +374-10-640787
Էլ. հասցե` info@shirakatsy.am
Կայք՝ www.shirakatsy.am
#քարոզ, #ԳարեգինԱ, #Շիրակացի, #Շիրակացուճեմարան, #qaroz, #GarekinA, ##KarekinA, #Shirakatsy, #Shirakatsuchemaran
Негізгі бет Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա կրթության մասին։ Ա. Շիրակացու ճեմարան։ Garekin A. Shirakatsy lycee 13․07․1995.
Пікірлер