Փորձագետները չեն բացառում` Սաուդյան Արաբիան կարող է գնային պատերազմ սկսել նավթային շուկայում։
Նավթի գինը կարող է իջնել՝ մեկ բարելի դիմաց կազմելով 50 դոլար, եթե նավթ արդյունահանող երկրները՝ OPEC+-ի անդամները սկսեն ավելի շատ սև ոսկի արդյունահանել ու մատակարարել միջազգային շուկա՝ խախտելով համաձայնեցված քվոտաները։
The Wall Street Journal-ի ներկայացմամբ՝ այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարարը։
Դիտորդները չեն բացառում, որ նման խոսքերը ցուցիչ են, թե Էր Ռիադը մտադիր է գնային պատերազմ սկսել՝ շուկայի իր մասնաբաժինը պահպանելու համար։
Ավելի վաղ The Financial Times-ը գրել էր, որ Սաուդյան Արաբիան պատրաստվում է դեկտեմբերի 1-ից ավելացնել նավթի արդյունահանման ծավալները, չնայած որ այդ քայլը կարող է տևական ժամանակով իջեցնել գները: Պարբերականի տվյալներով՝ Էր Ռիադը մտադիր է օրական արդյունահանումն ավելացնել միջինը 83 հազար բարելով և մեկ տարում այդ թիվը կարող է հասնել 1 միլիոն բարելի։
«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
www.amerikayid...
/ amerikayidzayn
/ amerikayidzayn
t.me/Amerikayi...
Негізгі бет Նավթի գների անկումը կարող է ծանր հետևանքներ ունենալ Ռուսաստանի համար
Пікірлер