Շնորհակալություն տե'ր Արմեն ջան, որ այնքան սիրով ու հաճույքով եք ներկայացնում Ձեր ասելիքը։Կխնդրեմ մի հարցի պատասխանեք. արդյոք նախասահմանված չէ՞ մարդկանց փրկվելու կամ չփրկվելու փաստը։Երկու հանցագործները խաչի վրա Հիսուսի հետ կողք կողքի անխուսափելիորեն իրենց վերջին ժամերն էին ապրում ։Մեկը հավատաց ՆՐԱՆ և փրկվեց։Իսկ մյուսը նույնիսկ ընկերոջ հորդորից հետո չհավատաց և կորստյան մատնվեց։Ինչպես Սաղմոս 58֊ի 3֊ում է ասվում. Ամբարիշտներն իրենց մոր արգանդից շեղվեցին,ծնվելուն պես սկսում են սխալ ընթանալ։Եվ մի այլ տեղ նույնպես նման միտք է արտահայտվում։
Негізгі бет ❓️ նախասահմանության և փրկության մասին❓️
Пікірлер: 3