«Մեր երգերը և մենք» նախաձեռնության նպատակն է տարածել մեր մաքրամաքուր ժողովրդական երաժշտությունը։ Նախաձեռնության կողմից յուրաքանչյուր ամիս կազմակերպվում են ազգային երգերի բաց դասեր։
Հայկական ազգային երգերի մեր այս բաց դասը նվիրված էր Սահակ Սահակյանին։ Մարդ, ում ազնվական, հզորազոր կատարումների շնորհիվ շատերս հաղորդակից ենք դարձել հայոց ազատամարտի, ռազմի երգերին։
Միջոցառումը անց էր կացնում «Նուբար» ավանդական
երգ ու պարի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Լուսինե Նազարյան)։
Տեսանյութում հնչում է Սահակ Սահակյանի հեղինակած վերջին ստեղծագործությունը։
Երգի բառերը՝
Երգս անտուն է, Էրգրակարոտ,
Խարխլված սյուն է, կոտրված գերան:
Երգս Էրգրականչ, կռունկ ու արոտ,
Ծիրանի ծառ է ու Դլե յաման:
Երգս մշուշ է՝ Մուրադ, Մեղրագետ,
Վանա գիշեր է, կաթնալույս լուսին:
Երգս Էրգրահուշ՝ Մուշ ու Ալաշկերտ,
Ղարիբ ախպերն է՝ փարված Մասիսին:
Երգս խոնարհված վանք է ավերակ,
Տեր ողորմյան է, Առավոտ լուսոն:
Երգս վիրավոր գմբեթ ու խոյակ,
Կբացվե՞ն արդյոք դռները հուսո:
Երգս Ջիվանու Ձախորդ օրերն են,
Որ ձմռան նման գուկան ու կերթան:
Երգս Անին ու Սասունասարն են,
Ավարայրն ահեղ ու Կարմիր Վարդան:
Երգս հեղեղ է, Շաքեի ջրվեժ,
Ֆիդայու ցավոտ կուրծքն է արնածոր:
Երգս Նեմեսիս, պոռթկացող վրեժ,
Բանկ Օտոման է, Լիզբոն, Խանասոր:
Երգս սեգ արծվի ճիչ ու կռինչ է,
Լեռներից հնչող շառաչ ու շաչյուն:
Երգս խոլարձակ ձիու խրխինջ է,
Պայթող աղբյուր է, որոտ ու գոչյուն:
Երգս պատգամ է, երգս հավատամք,
Երգս օրհներգ է, ինքնության կնիք:
Երգս պայքար է, հավաքական կամք,
Երգս դեռ կանգուն՝ մի բուռ Հայրենիք:
«Մեր երգերը և մենք» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը՝ / hayerg
Տելեգրամյան ալիքը՝ t.me/oursongsa...
«Նուբար» ավանդական երգ ու պարի խմբի ֆեյսբուքյան էջը՝ / nubarfolkensemble1
Негізгі бет «Նուբար» ավանդականերգ ու պարի խումբ - Իմ երգը (Սահակ Սահակյան)
Пікірлер