Մենք Անկախությունը դժվարությամբ վերագտանք և, ժողովրդի գիտակցության մեջ պետք է այն ամրագրված լիներ, բայց, ցավալիորեն, անկախության հաջորդ օրվանից սկսեցինք դժգոհել ու հայհոյել այն, Սովետի երշիկն էինք հիշում ու բողոքում: Մենք չհասկացանք` ինչպես վարվել անկախության հետ, մենք սովոր էինք պարտությանը, հաղթանակը մեզ անսովոր բան էր: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանաստեղծ Հուսիկ Արան:
Անդրադառնալով իշխանության կողմից հնչող այն պնդումներին, որ հիմա ավելի անկախ ենք, քան նախկինում, բանաստեղծը նկատեց.
«Բացարձակ անկախ ոչ մի երկիր չկա, ԵՄ անդամ երկրներն էլ են կախյալ, կատարյալ անկախ միայն Ռոբինզոն Կրուզոն էր, հիմար միֆ է, թե կախված ենք ՌԴ ից, հիմա ազատ ենք: Բայց պետք է ասել, որ անկախությունը արժևորելու հարցում պետությունը 30 տարի մատը մատին չտվեց, երիտասարդները
«բեսեդկեքում» են հայրենասիրություն սովորել, իրենց հայրերից, քեռիներից են Արցախյան հաղթանակի մասին լսել, ոչինչ չի արվել, որ սերունդները անկախության հետ կապ ունենան: Ի վերջո «Նիկոլիզմն» օդից չընկավ, նախկիններն են այս հրեշին կաթով սնել»,- ընդգծեց Հուսիկ Արան:
#ՀերմինեՄիքայելյան#24TV
#Անկախությանվերգտնում#Արցախյանհաղթանակ
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
24News-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում`
Facebook: www.facebook.c...
Facebook: / 24news.am
Telegram: t.me/twentyfou...
TikTok / 24newsarmenia
Instagram: / 24news.am
© 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է:
Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ:
Address: Dzorap 40, Office Area 23.
E-mail: info@24news.am
Tel. +374 41 240060
Գովազդի համար զանգահարել +374 41 240060
#24News #24TV #Լուրեր
Негізгі бет Ռոբինզոն Կրուզոն էր միայն բացարձակ անկախ, հիմար միֆ է, թե կախված էինք ՌԴ-ից, հիմա ազատ ենք
Пікірлер: 4