47-ամյա Լուսինե Գրիգորյանն արդեն գրեթե 5 ամիս է՝ պայքարում է քաղցկեղի դեմ։ Լուսինենի հիվանդությունը հանկարծակի է հայտնաբերվել․ սրտի շրջանում ցավերը, պարզվում է, բնավ էլ սրտանոթային խնդիրներ չէին։ Համակարգչային տոմոգրաֆիան ցույց տվեց ցավալի լուրը՝ չորրորդ աստիճանի քաղցկեղ՝ մետաստազներով։ Ձվարաններից քաղցկեղի մետաստազները հասել են մինչև թոքեր՝ այնտեղ ջուր հավաքելով։ Չարաբաստիկ հիվանդությունը զարգացել էր աննկատ և առանց էական ախտանշանների։ Հիվանդության հայտնաբերումից հետո Լուսինեն անցել է օնկոլոգիան բուժման գրեթե բոլոր փուլերը։ Քրմիաթերապիայի կուրսերը, ցավոք, էական ոչ մի ազդեցություն չեն թողել։ Այժմ Լուսինեն Նաիրի բժշկական կենտրոնում անցնում էի հաբերով թիրախայի բուժում՝ ուղղված հենց ուռուցքի վրա, բժիշկները փորձում են նախ կրճատել ուռուցքի մետաստազները, որից հետո արդեն կպլանավորեն վիրահատությունը։
Գաղտնիք չէ, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում օնկոլոգիական հիվանդությունները բուժման մեծ ծախսեր են պահանջում։
Լուսեինեի հաբերի մեկ կուրսը միայն արժի 800 հազար դրամ, դրան գումարած պարբերաբար ԿՏ-ները և տարբեր անալիզները։ Բուժման համար Լուսինեի ընտանիքը մոտավոր հաշվարկներով ծախսում է 1 մլն դրամ։ Լուսիեի ամուսինը, երկու որդիներն օրուգիշեր աշխատում են, որպեսզի կարողանան ապահովել թանկարժեք բուժման ծախսերը, բացի այդ, ընտանիքը բնակվում է վարձով, որի գումարը ևս այսօրվա պայմանների համար քիչ չէ՝ 180 000 դրամ։ Լուսինեն երկար ժամանակ չէր համաձայնում նկարահանման համար, սակայն այժմ խնդիրն օրհասական է և ընտանիքն արդեն չի կարողանում ապահովել բուժման ծախսերը։ Դիմում ենք բոլոր սրտաբաց և բարի մարդկանց, կարևոր է նվիրաբերված յուրաքանչյուր լումա, որը կօգնի փրկել Լուսինեի կյանքը։ 47-ամյա կինը մեծ հավատով է լցված, հավատում է, որ Աստծո կամոք կհասնի սպասված արդյունքին։ Սիրելի հայրենակիցներ, եկեք այս դժվար պահին օգնական լինենք երիտասարդ կնոջը, օգնենք նրան ոտքի կանգնել, անգամ ամենափոքր օգնությունը կարևոր է, չէ որ, անգամ մեծ օվկիանոսը կազմված է փոքրիկ ջրի կաթիլներից․․․
Լուսինեի հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝
093 66 60 56 Գոհար՝ Լուսինեի հարսն է։
077 00 31 12 Հայկ՝ որդին է։
Փոխանցումների համար
4355053925728984
ACBA bank
Ստացող Գոհար Սահակյան
Негізгі бет Չորրորդ աստիճանի քաղցկեղ՝ մետաստազներով․ կարևոր է յուրաքանչյուրի օգնությունը
Пікірлер: 31