Տավուշի հարցը միայն տավուշցիներին չի վերաբերվում, որ Փաշինյանը գնում է և նրանց համոզում, այդ հարցի բանալին Երևանում է։ Փաշինյանն իր օրակարգից չի հրաժարվում, ուզում է այլընտրանքային ճանապարհ կառուցել, իր հարյուր տոկոսանոց պնդումները նույնիսկ հիմք չեն հավատալու, որ նա այդ տարածքները ոչ թե տալու, այլ փոխանակելու է։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Քաղաքագետի համոզմամբ, երբ ասում են, որ պետք է սահմանազատման հանձնաժողովում ոսկեպարցիներին ներգրավել, դա պոպուլիզմ է, այդ կերպ ուզում են ոսկեպարցիներին գործընթացի պատասխանատու դարձնել։
Սուրենյանցը, խոսելով երթուղայինում պատգամավոր Հակոբ Ասլանյանի և երիտասարդի միջև վեճի մասին, որից հետո երիտասարդը ձերբակալվել է և խոշտանգման ենթարկվել, նշեց, որ դա Փաշինյանի կողմից է հրահանգված եղել.
«Խուլիգանության մեջ իրավունք չունի մեղադրել մի իշխանություն, որը բաղկացած է թքող, ականջ կտրող խուլիգաններից։ Երրորդ Հանրապետության պատմության մեջ նման բան չի եղել, որ ոստիկանները տանեն, ճանապարհին կանգնեն ու դիմակավորված անձիք ծեծեն, առանց Փաշինյանի գիտության չէր կարող նման բան լինել, նա իր բանդային քսի է տվել երիտասարդի վրա։ Փաշինյանը սեփական օգտագործման «Յաշմա» ունի, որով ահաբեկում է ժողովրդին»։
#ՀերմինեՄիքայելյան#24TV
#ՍուրենՍուրենյանց#Հարցազրույց#Տավուշ#ցեղասպանությանճանաչմանհարց#պատգամավորիերիտասարդիվեճ
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
24News-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում`
Facebook: facebook.com/profile.php?...
Facebook: / 24news.am
Telegram: t.me/twentyfournews
TikTok / 24newsarmenia
Instagram: / 24news.am
© 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է:
Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ:
Address: Dzorap 40, Office Area 23.
E-mail: info@24news.am
Tel. +374 41 240060
Գովազդի համար զանգահարել +374 41 240060
#24News #24TV #Լուրեր
Негізгі бет Փաշինյանը սեփական օգտագործման «Յաշմա» ունի, որով ահաբեկում է ժողովրդին․ Սուրենյանց
Пікірлер: 56