#պարեկներ #5tv
Պարեկների մասնակցությամբ արտակարգ դեպք է տեղի ունեցել Հրազդանում: «Shamshyan.com»-ի տեղեկությունով՝ գիշերը ահազանգ է ստացվել Հրազդանի18-ամյա բնակչից, որ անհայտ անձինք մտել են իրենց տուն։ Դեպքի վայր հասած ոստիկաններին ու պարեկներին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ անասնագոմում մարդ կա։ Ոստիկանները բարձրախոսով պահանջել են, որպեսզի գոմում գտնվողը դուրս գա։
Անասնագոմից դուրս է եկել մի տղամարդ՝ ձեռքին կացին, հարձակվել ոստիկանության ծառայողների վրա։ Պարեկներից մեկը նախազգուշական 2 կրակոց է արձակել օդ, ապա մի կրակոց՝ տղամարդու ուղղությամբ։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Բաժանորդագրվեք մեզ՝ bit.ly/3pbzs0J
Негізгі бет Պարեկները կրակել են կացնով տղամարդու ուղղությամբ. նա հիվանդանոցում մահացել է
Пікірлер: 36