Ինչպես Ալավերդի համայնքի բոլոր բնակավայրերում, Ալավերդի քաղաքում նույնպես այսօր հարգանքի տուրք է մատուցվել: Հայրենական մեծ պատերազմի վետարան Միշա Սահակյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, համայնքի ավագանու անդամներ, ալավերդցիներ այսօր ծաղիկներ են խոնարհել Արցախյան պատերազմներում ընկած հայորդիների շիրիմներին: Հաղթանակի հուշահամալիրում անցկացվել է նաև փոքրիկ միջոցառում՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի օրվան: Ալավերդի համայնքում ողջ մնացած միակ վետերանը՝ Միշա Սահակյանը պագևատրվել է պատվոգրով՝ Հայաստանի վետերանների միություն կազմակերպության կողմից: Պատերազմի վկան իր սովորության համաձայն բանաստեղծություն է արտասանել՝ նվիրված մայիսի 9-ին:
Негізгі бет Պատերազմի վետերանն արտասանում է
Пікірлер: 16