Երեւանում հունիսի 9-ին Սարի Թաղում սպանություն է տեղի ունեցել:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը ժամը 08:10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ` անգիտակից վիճակում: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու օպերատիվ խումբը` բաժնի պետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ պարզել է, որ վիրավորը Սարի Թաղի բնակիչ 34-ամյա Կարեն Մանասյանն է, ով նույն օրը ժամը 09:40-ի սահմաններում հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրօրի 104 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով (սպանություն):
Մանրամասները կարդացեք այստեղ՝
news.am/arm/news/62764.html
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Video by Gagik Shamshyan
NEWS.am
Негізгі бет Police arrests young killer in Yerevan. 10.06.2011
Пікірлер: 11