Տեսանյութը պատմում է Օձունեցի Արմեն Հովասափյանի մասին, ով մասնագիտությամբ քաղաքագետ-վերլուծաբան, պատմաբան է, վերջին տարիներին նաև մեկ այլ, ավելի շատ սիրողական մասնագիտություն է ձեռք բերել, որը ոչ պակաս մոտ է սրտին ու հայրենի եզերքին՝ Օձունին: Վերջինիս շնորհիվ Արմենը մայրաքաղաքից հաճախ է թողնում գործերը, քաղաքական անցուդարձը և վերադառնում հայկական, տնական ու անմահական օղի թորելու ոչ պակաս կարևոր գործին: Նրա մոտ օղու թորման գործընթացը չենք չափազանցնի եթե ասենք, որ գերազանց է ստացվում, նախ որովհետև պուրտուգալական ալամբիկներն են այդ հարցում օգնության եկել, որը եզակի է իր տեսակի մեջ,բացառիկ՝ համի մեջ, և երկրորդ, ինչպես ինքն է ասում, դեռ մանկուց է տեսել ինչպես են տատն ու պապը իրենց իմացած- չիմացածով կիսվել թոռների հետ, լավ օղի ստանալու իրենց գաղտնիքներով
Негізгі бет Պորտուգալական օղեթորներն Օձունում
Пікірлер: 122