Նախագահ Արմեն Սարգսյանը դարձյալ հանդես է եկել հայտարարությամբ և նշել, որ երկրում ընթացող զարգացումները հասել են վտանգավոր սահմանագծի, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների։ Նախագահը նշել է, որ չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը.
«Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին, սփյուռքի մեր հայրենակիցներին զերծ մնալ իրավիճակը լարելու փորձերից և դրսևորել զսպվածություն։ Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի և Արցախի անվտանգությունը։ Ապրիլի 24-ի նախօրյակին չի կարելի մասնատել հասարակությունը: Այդ օրը մենք պետք է ազգովի, Հայաստանում, Սփյուռքում, ի տես աշխարհի՝ առավելագույնս զուսպ լինենք, միասնաբար և համախումբ ոգեկոչենք մեր սուրբ նահատակների հիշատակը»:
Негізгі бет Պոստ Ֆակտում. Արմեն Սարգսյան. Չի կարելի փորձության ենթարկել ՀՀ և Արցախի անվտանգությունը
Пікірлер