Չստացված բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը երթով գնաց դեպի Էրեբունի: Մինչեւ այդ նա հայտարարել էր, որ առավոտյան բողոքի ակցիան սկսելու է Էրեբունի համայնքում: Արցախի փողոցում ոստիկանական ջոկատները փակել էին ճանապարհը: Ցուցարարները մոտեցան նրանց եւ դիմակավորված ոստիկանական ուժերը նրան դուրս տարան ակցիայի տարածքից:
Նիկոլ Փաշինյանին տանելուց հետո ցուցարարների եւ ոստիկանների միջեւ սկսվեց հրմշտոց եւ բախում, որից հետո ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ:
Այս գործողությունից հետո ցուցարարները հետ քաշվեցին, որից հետո բարձրախոսն իր ձեռքը վերցրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նրա հայտարարություններից հետո ոստիկանական ուժերը սկսեցին բերման ենթարկել բողոքի ակցիային մասնակցող ցուցարարներին:
Քիչ հետո ակցիայի տարածքից ոստիկանական ուժերը դուրս տարան նաեւ Սասուն Միքայելյանին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալվել են: Ըստ Հատուկ քննչական ծառայության` նրանց ձերբակալել են հանցագործության կատարումը կանխելու նպատակով օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով: պատգամավորների ձերբակալման մասին Սահմանադրությամբ սահմանված կարգով անհապաղ տեղեկացվել է Ազգային Ժողովի նախագահը:
Негізгі бет Պոստ Ֆակտում. Փաշինյանը, Միրզոյանը և Միքայելյանը ձերբակալվել են
Пікірлер