Սամվել Անտոնյան (Քեռի) Քեռի...այս պատվանունով մնաց ջավախքցի կտրիճը՝ Սամվել Անտոնյանը, ընկերների, հարազատների և բոլոր նրանց հիշողության մեջ, ովքեր բախտ են ունեցել ճանաչել նրան՝ անվեհեր, խիզախ հայորդուն:
Սամվելը ծնվեց Ջավախքում, հասակ առավ Հայաստանում, մահկանացուն կնքեց Արցախում...
Սամվել Ալեքսանդրի Անտոնյանը ծնվել է 1967-ի հունվարի 15-ին, Ջավախքի Ղուլալիս գյուղում: Դեռ պատանի էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Աբովյան քաղաք: Սովորել և ավարտել է Աբովյան քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցը: Զբաղվել է սպորտով՝ ազատ ոճի ըմբշամարտի սպորտի վարպետ է: 1985/87 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում: 1988 թ. հուիսին պետք է մեկներԿիրովգրադ՝ սովորելու քաղաքացիական ավիացիայի ուսումնարանում:
Թռիչքի օրը համընկել էր «Զվարթնոց» օդանավակայանի հայտնի դեպքերի հետ: Հենց օդանավակայանում էլ պատռել է ուղետոմսը ու զինվորագրվել արցախյան ազգային-ազատագրական շարժմանը: Սամվելի մարտական ուղին սկսվել Է Հայաստանի սահմանամերձ շրջաններից՝ Խնձորուտ, Կոռնիձոր, Երասխավան... Անդամագրվում է նոր կազմավորվող Հայոց ազգային բանակին (ՀԱԲ): 1990 թ. միանում է «Արցախ» ջոկատին՝հրամանատար Սամվել Վարդանյան: Ջոկատի հետ մեկնում է Արցախ:
Ամեն անգամ մարտի գնալուց առաջ երգում էր մեծ հայդուկապետ Քեռուն նվիրված «Քեռի» երգը, որի համար ընկերները նրան կնքեցին «Քեռի» պատվանունով: Սամվելը դարձավ Քեռու արժանի հետևորդ: Կենաց ու մահու կռիվներում թրծվեց: Նա միշտ առաջին գծում էր:
1991 թ. հունվարի 9-ի ցուրտ, մառախլապատ սև գիշերը Քեռին կատարեց իր վերջին առաջադրանքը... Արցախում երեխա էր ծնվելու: Հղի կնոջը պետք էր Կղարծիից Գիշի տեղափոխել: Ղարադաղլու գյուղի մոտ մեքենան ընկնում է ազերիների դարանը: Մաքառեց ազերիների դեմ մինչև վերջին շունչը՝ խոցոտված մարմնով ծածկելով հղի կնոջը, որի ամուսնուն արդեն սպանել էին: Միայնակ հերոսաբար մարտնչելուց հետո ընկավ հերոսաբար, արժանավայել...
Քեռին լուսավոր հավատ ուներ ապագայի հանդեպ: Անկախ հայրենիքի, ազգային բանակի մասին բազմաթիվ գրառումներ ուներ ծոցատետրում,որտեղ իր խոհերն էր արտահայտել.
- Ինչ էլ որ լինի, պետի հայրենի հողի զինվոր լինել: Արյան վերջին կաթիլով պիտի վրեժի, ցասման, պայքարի խոսք ասել: Մեր բազուկն ինչի՞ համար է, եթե ոչ՝ մեր ազգի, հողի պատվի պաշտպանության: Արցախի պատիվը պաշտպանել, նշանակում է մեր օջախի մասին մտածել... ©
Негізгі бет QERI SAMVEL ANTONYAN 15.01.1991 ՔԵՌԻ ՍԱՄՎԵԼ ԱՆՏՈՆՅԱՆ
Пікірлер: 2