Մի քիչ սեր ու խաղաղություն ու էլ ոչինչ պետք չէ. ասում է մեր հաջորդ տեսանյութի հերոսուհին: Արդվի գյուղի բուժքույրը՝ Արմինե Թամազյանը ուժեղ կնոջ լավագույն օրինակ է գյուղում ապրողների համար: Մեծ չարչարանքով նրա ընտանիքը վաստակում է օրվա հացը. զբաղվում են մեղվաբուծությամբ, խոզ պահում,օգտվում դաշտերի ու հանդերի բարիքներից, վար ու ցանքս անում: Կարճ ասած՝ դասական գյուղական հոգսաշատ կյանք: Սրան զուգահեռ օրվա մեծ մասն էլ կինը բուժքրոջ ծանր աշխատանքն է կատարում, սակայն չի դժգոհում՝ համակերպվում է թե գյուղացու ծանր առօրյայի, թե իր վաստակածի հետ:
Негізгі бет Ժրաջան բուժքույրը ,գյուղի պեծ ու կրակ հարսն է
Пікірлер: 7