Հայ ժողովրդական ֆիդայական «Արյունոդ դրոշ» երգն է՝ Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի կատարմամբ: Մենակատար՝ Սահակ Սահակյան:
Երգի մեջ խոսվում է այն մասին, թե ինչպես օսմանյան սուլթանը (խոսքը Աբդուլ Համիդի մասին է) սարսափով է լցվել, երբ հայ ժողովուրդը նրա բռնակալության դեմ ծածանել է իր ազատության դրոշը և կենաց-մահու կռվի ելել նրա ելուզակների դեմ: Երգի քառատողերից մեկում ասվում է, որ մեծ մարդասպանը սաստիկ զայրացել է ու հայերին ջնջելու հրաման տվել: Նա ձգտում է քանդել Հայաստանը և իսպառ ջնջել Հայ անունը, որպեսզի չխաթարվի իր անկախությունը: Բարեկամներ, ինչպես տեսնում ենք, ավելի քան 100 տարի անց էլ թուրք սուլթանի ցանկությունը նույնն է մնացել: Թուրքական պետությունը վաղուց փայփայած մի ծրագիր ունի. Ստեղծել մեծ Թուրան, որը պետք է իր սահմանների մեջ ընդգրկի Թուրքիայից մինչև Ալթայ ընկած թյուրքական ժողովուրդներին, այսինքն Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: Եվ նրանց ու Թուրքիայի միջև սեպի պես խրված է Հայաստանը:
Մի փոքր ուշադիր նայելով պատմության ընթացքը, հստակ կտեսնենք, որ անհիմն է կարծել, թե այսօրվա թուրքը 100 տարի առաջ ցեղասպանություն իրականացրած թուրքից տարբերվում է, անհիմն են այն մարդասիրական կոչերը, թե թուրքերի այսօրվա սերունդը ի՞նչ մեղք ունի իրենց պապերի իրականացրած ոճիրի մեջ: Այսօր մենք նորից հստակ տեսնում ենք, որ մենք գործ ունենք նույն թուրքի հետ, որի ծրագիրը դարձյալ հայն ու Հայաստանը ջնջելն է՝ իր մեծ Թուրանի գաղափարը կյանքի կոչելու համար:
Armenian folk song "Aryunod drosh" (Bloody flag) by Sahak Sahakyan.
Երգի խոսքերը՝
Արյունոդ դրոշ մեր ազատության,
Ծածանվեց ընդդեմ բռնակալության,
Հույսով լըցվեցավ սիրտը հայության,
Սարսափը տիրեց կայսեր օսմանյան:
Մեծ մարդասպանը սաստիկ զայրացավ,
Հայեր ջընջելու հըրաման տըվավ,
Քանդել Հայաստան, ջընջել ՀԱՅ անուն,
Որ չխաթարվի յուր անկախություն:
Բայց զենք ի ձեռին ոտքի կանգնեցան
Քաջ ֆիդայիներ՝ առյուծի նման,
Կըռիվ կը մղե հերոս Անդրանիկ,
Սարսափը տիրեց կայսեր օսմանյան:
Արի՛ք, հայկազունք, գոչենք միաձայն,
Սըրտագին գոչենք՝ Կեցցե Հայաստան,
Կեցցե՛ Հայաստան և ազատություն,
Հայրենյաց պաշտպան քաջ ֆիդայություն:
Негізгі бет Музыка Sahak Sahakyan - Aryounod drosh (Armenian folk song)
Пікірлер: 32