Խոսք՝
Սիրանուշ Հարությունյան
Նամակ
-Հայ.
Նորից աշուն է։Եվ դու կրկին մռայլ ես, Հայաստա՜ն.հողդ սկսում է դողալ մի մասնիկ կորցնելու վախից, իսկ լեռներդ կարոտից սկսում են գոռալ։Ահազանգդ ուժգին է, տագնապդ՝ անխույս։Գիտես, Հայաստա՜ն, դու չսիրեցիր աշունը, աշունն էլ՝ քեզ։Այս եղանակը միայն արտաքին կաղապարով է գունեռանդ, բայց ներսից լռելյայն նեխվածություն է։Գիտես, Հայաստա՜ն, ամենևին պետք չէ ներել ներսումդ քարշ եկող դավաճանին…մենք բոլորս ենք դավաճան,բայց դու դեռ պահում ես մեզ քո սրտի ներսում։Քո սերն ավելի մեծ է և ազնիվ, իսկ մենք չսիրեցինք քեզ, չգնահատեցինք.մենք այն անարժան ամբոխն ենք, ով Արցախ կորցնելը համարեց ընդունելի և չպատերազմեց սատանայի հերթական ծրագրի դեմ…Ուրեմն վառի՜ր ինքդ քո ազգին հենց քո ներսում, Հայաստա՜ն,թող կորչի այն ամբոխը,ով չգիտի գնահատել իր պապերի արյունով օծված սեփական, անկա՜խ, ազա՜տ հողի ամեն մի ատոմն ու փոքրագույն մասնիկը…
Ամեն անգամ նույն ցավը կուլ ես տալիս, ամեն անգամ մի նոր կարոտ ես դաջում հոգուդ վերջին փշուրներին, բայց,միևնույն է, շարունակում ես ապրել ու ապրեցնել քո երկնքի տակ բնակվող, թեպետ դասեր չքաղող, բայց վեհ ազգիդ…
Ախը՜ր դու մնացել ես կիսատ, Հայաստա՜ն…
Արցախը կարոտով ,ցավախառն, հոգու վերջին պոռթկումներով քեզ է կանչում, ո՜վ հա՜յ, ու՞ր ես դու, ու՜ր է երակներումդ հոսող պահանջատեր, վրեժխնդիր, պատերազմող այն ֆիդայինն ում համար կյանքը հայենիքն է, իսկ պատիվը՝ սուրբ հողը ատամներով չորս կողմից պաշտպանելը…
Կործանումդ անխուսափելի է, ո՜վ հայ, թե չգտնես սթափվելուդ միակ ճշմարիտ ուղին՝ զենք, պատերազմ, ոգեղեն անխոցելի պայքար և Աստծո ընծա՝ Արցախ…
-Հայաստան
Աշուն է, Արցա՜խ։Գիտեմ, լսում եմ ճիչդ հեռվից… դու մոտ ես ինձ, ա՜յ այստեղ՝ իմ սրտում։Ես Հայաստանն եմ, իսկ իմ ոգեղեն թռիչքն ապահովողը՝ հայը։Ես գալու եմ՝ թևերս զինած,ու քեզ հետ եմ բերելու, հետո ձեռքդ կարելու եմ ձեռքիցս, որ էլ երբեք չհեռանաս…գիտեմ, նեղացել ես, դավաճաններն ամենուր են՝ փողոցներում, քաղաքներում, երկնքիս տակ, բայց լավագույն հայս կա ու գալու է։Իմ լեռները քեզ վահան են լինելու, իսկ գետերս՝ նիզակներդ, ու ամեն ժամ պատրաստ ենք լինելու թշնամու հարձակումը ձախողելուն…
Ների՜ր ինձ, Արցախ, քանզի ազգս մոլորյալ է ու տառապյալ, բայց ես Հայատանն եմ, ես այն փյունիկն եմ, որ չի կարող ունենալ վախճան, իսկ դու այն Արցախն ես, որ թևերիս հառնած բարձրացել է վե՜ր-վե՜ր ու հզուրությամբ առկայծել՝ որպես երկինքս լուսավորող միակ Արեգակ…
Մենք փյունիկն ենք ու վերածնվելու ենք՝ որպես անքակտելի, հզորագույն, արքայական մի աղոթք…
🇦🇲🇦🇲🇦🇲
Եթե ցանկանում եք աջակցել իմ բանաստեղծությունների տարածմանը՝ բաժանորդագրվեք իմ ալիքին🇦🇲Շնորհակալություն❤️🇦🇲
Գործնական առաջարկների համար՝ hsiranush553@gmail.com
Негізгі бет SirHar-Նամակ
Пікірлер: 4