Ստեփանակերտցի ամուսիններ Կիմա եւ Նելլի Ղահրամանյաններն արդեն 5-րդ տունն են փոխում Հայաստանում։ Արցախից բռնագաղթելուց հետո նրանք ապրել են Հրազդանում, Աղավնաձորում, Ջրառատում։ Հիմա հաստատվել են Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում։
Տան տանիքը, որտեղ ապրում են կաթում է, գազ չկա, ու գումար էլ չունեն տունը գազիֆիկացնելու համար։ Տարեց զույգն օրվա ընթացքում ընդամենը երկու ժամ է ջուր ունենում, Նելլին ջուրը հավաքում է լվացքի, լողանալու համար, բայց նեղվում է, քանի որ լեղապարկի վիրահատությունից հետո ձեռքով լվացք անելիս շատ է դժվարանում։ Չնայած դժվարություններին՝ ուրախ են, որ քնելու մահճակալ ունեն ու նոր կյանք կարող են սկսել։
#հետք #hetq #Armenia
📌 Միացե՛ք մեզ | Subscribe to our channel!
-- hetq.am/ --
-- info@hetq.am --
/ hetqonline
/ hetq.am (English)
/ hetq_trace
/ hetq_online
/ hetq-online
t.me/hetqonline (հայերեն)
t.me/hetqinrussian (на русском)
t.me/InvestigativeJournalists (English)
Негізгі бет Ստեփանակերտից Դդմաշեն՝ նոր կյանքի ակնկալիքով
Пікірлер