🔻 Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը:
📌 Ոգևորող է այն ակտիվությունը և այն անհագ ցանկությունը` անպայման մասնակից դառնալու այս ստորագրահավաքին:
📌 Բոլոր նրանք, ովքեր դեմ են առհասարակ Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հեռանկարին, նրանք էլ կարող են մասնակցել այս ստորագրահավաքին և իրապես չափել, թե հասարակության որ հատվածն է կողմ ,որը դեմ։
📌 Եթե դուք չեք վախենում հանրային տրամադրությունից և հանրային քվեից, ուրեմն պետք է համաձայնություն տաք, որպեսզի այս հարցը մտնի օրակարգ և դառնա հանրաքվեի առարկա:
📌 Հարց է առաջանում` որքանով է իշխանությունն անկեղծ եղել մեր հայտարարություններում և մեր ձգտումներում, որովհետև ես դեռ կասկածներ ու եմ, որ Նահանգներ մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ ստորագրություն դրել է մեր նախաձեռնության տակ:
📌 Փաշինյանի` մայիսին արված հայտարարությունները, մասնավորապես Դանիայում, որ իր երազանքը կլիներ այս տարի տեսնել Հայաստանը Եվրամիության կազմում, ինձ համար ուղղակի անհասկանալի է, թե ինչ բացատրությամբ կարող է իշխանությունը մեզ հետ կոնֆրոնտացիայի ռեժիմում քննարկել այս օրակարգը:
📌 Առկա մարտահրավերներն ու սպառնալիքները բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը հապաղում է ընդունելու այս օրակարգը:
📌 ԵՄ անդամակցության այս հայտը պեծապես պայմանավորելու է նաև մեր ներքին բարեփոխումների տեմպը, որակը, մասշտաբը, և սա ոչ պակաս կարևոր է, քան մյուս մարտահրավերներին դիմագրավումը:
📌 Հետաքրքիր պատկեր է առաջանալու, երբ ՔՊ-ն և իրենց ընդդիմադիր երկու խմբակցությունները մերժելու դեպքում նույնական պիտի քվեարկեն:
📌 ԵՄ անդամակցությունը Հայաստանի գոյության և հարատևության միակ հնարավորությունն է:
📌 Եկեք ժողովրդին հնարավորություն տանք, թող քվեարկի, և ժողովուրդը որոշի:
Негізгі бет Թիվ 1 Ստուդիա | Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյան
Пікірлер: 6