Թթուների և մարինադների, սմբուկով տորթի, Գավառական թավա քյուֆթայի պատրաստում | Համի ուժը 02 / 04
Այսօր բացահայտելու ենք Արարատյան դաշտի մրգերից և բանջարեղենից ստացվող հնարավոր և անհնարին բոլոր բարիքները։ Պատրաստելու ենք կանաչ լոլիկի #մարինադ , իսկ քանի որ մարինադը հաճելի լրացում է հիմնական ուտեստի համար, պատրաստելու ենք նաև բրնձով քաշովի փլավ և #սմբուկ ով տորթ։ Այնուհետև կուղևորվենք Գավառի Կարմիր գյուղ, որտեղ կպատրաստենք խառը թթու ձմեռվա պաշարի համար, տապակած լոբի և շուշան, ինչպես նաև Գավառի թարխունով իշխան և հայտնի թավա #քյուֆթա ։
Դե բարի դիտում:
______________________________________________
Ես փորձում եմ պատմել իմ կյանքի պատմությունները, ներկայացնել իմ զգացողությունները սոցիալական, մշակութային և այլ երևույթների մասին։ Հատկապես շատ եմ սիրում կիսել տարբեր ուտելիք ների ու համերի մասին իմ դիտարկումները, որով նորովի բացահայտեցի Հայաստանը։ Լավագույն զրույցները տեղի են ունենում հենց համով սեղանների շուրջ։ Սա դարձավ նպատակը շրջելու Հայաստանով և աշխարհով մեկ, հավաքել տարբեր հայկական համերը, խնամքով արձանագրել ու ամրագրել աշխարհի գաստրոնոմիական քարտեզի վրա` նշելով Հայաստանը։
Նազենի Հովհաննիսյան:
Facebook | / nazenihovhannisyanofficial
Instagram | / nazenihovhannis. .
Telegram | t.me/nazenhovh...
Tiktok | / nazeniofficia. .
Համագործակցության համար զանգահարել /մենեջեր +37493452198 Lusine D.
Негізгі бет Թթուների և մարինադների, սմբուկով տորթի, Գավառական թավա քյուֆթայի պատրաստում | Համի ուժը 02 / 04
Пікірлер: 13