Մեր կայքը՝ nurblog.info/
Հետևեք մեզ ֆեյսբուքում՝ / blognur
Դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի հուշերում վառ են մնացել իր ծննդավայր Ստամբուլում մանկության տարիներին կիրառվող արգելքները։ 93-ամյա մաեստրոն պատմում է, որ հայրը շատ խիստ ու հայրենասեր մարդ էր, այդ պատճառով էլ` ինքը տանը բանտարկված էր մնում՝ իրավունք չունենալով խաղալ թուրք հասակակիցների հետ։
«Ասեմ՝ չզարմանաք, մեր տուն թուրք ոտք չի դրել, միայն ամիսը մեկ անգամ հաշվիչի ցուցմունքը գրելու համար, թեև իշխանությունը նրանցն էր», - պատմում է նա։
«Չեմ կարող ընկերություն անել նրանց հետ, ովքեր փոքր հասակից համոզված են, որ եթե հայ սպանեն՝ դրախտ կգնան, ես այդ մարդու հետ ո՞նց ընկերություն անեմ։ Չեմ ասում մեկուսացված ապրել, բայց այն մարդու հետ, որ պետք է առիթ փնտրի, որ ինձ սպանի, դրա հետ ո՞նց ընկերություն անեմ», - ասում է մաեստրոն։
Негізгі бет Թուրքիայում ծնված, բայց հայ մեծացած հռչակավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան
Пікірлер: 1