SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ, ինչպես նաև Արծվաբերդի գյուղապետ Օնիկ Բալյանի ու մի խումբ գյուղացիների հետ ողջ գիշեր որոնողական աշխատանքներ են կատարել, որպեսզի հայտնաբերեն նույն գյուղի բնակիչ՝ 53-ամյա Մանվել Ասրյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու գյուղացիները նրան հայտնաբերել են գյուղի ծայրամասում գտնվող, չբնակեցվող կիսակառույց շինությունում և երբ փորձել են մոտենան նրան, նա դիմել է փախուստի։ Փախուստի ժամանակ նա սայթաքել և ընկել է ձորը, որից հետո ինքնավնասում է արել։
Մանրամասները` shamshyan.com/hy/article/2018/...
Негізгі бет Տավուշի ոստիկանները հայտնաբերել են նախկին պայմանագրային զինծառայողին, ով կասկածվում է սպանելու մեջ
Пікірлер