Փետրվարի 13-ին՝ երեկոյան, կատարվում է նախատոնակ:
Նախատոնակից հետո կատարվում է Անդաստանի արարողություն՝ օրհնվելով աշխարհի չորս ծագերը:
Եկեղեցու կանթեղների կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ՝ իբրեւ Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Իսկ կրակի վրայից թռչելով այն ոտնատակ ենք տալիս՝ ասելով. «Դու աստված չես, այլ Նա է Աստվածը, Ով քառասուն օրական հասակում եկավ տաճար»:
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, Սուրբ Պատարագից հետո Հայ եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ:
#տեառնընդառաջ #metanoia #հայառաքելականեկեղեցի #հավատք #Մետանոյա
Негізгі бет Տեառնընդառաջը կամ Հիսուսի ընծայումը տաճարին Հայ Եկեղեցին տոնում է փետրվարի 14-ին
Пікірлер